Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետանային հրետակոծությունները հյուսիսային եւ հարավային ուղղություններում:
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների:
Գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: