Wednesday, 21 04 2021
Ալիևի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերել, երբ հարմար պահ գտնի՝ կարող է նոր հարձակում իրականացնել
Պուտինն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարումը 44-օրյա պատերազմի դադարեցման գործում
Հայաստանը Սյունիքում մի քշեք անկյուն. ինչ է կատարվում
Ալիևը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից. Փաշինյան
Նախագահ Արմեն Սարգսյանը Գորիսում հյուրընկալվել է Ակսել Բակունցի տուն-թանգարանում
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզի N զորամաս
Գյումրիում 63-ամյա կնոջ սպանության դեպքով մի շարք անձիք են հարցաքննվել
17:41
Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Բոլոր սահմաններն անցել են. Պուտինը՝ Բելառուսում հեղաշրջման փորձի մասին
Վարչապետը հանձնարարել է Ոստիկանության եւ ԱԱԾ պետերին անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել այսօր տեղի ունեցածի կապակցությամբ
17:00
Եղիսաբեթ 2-րդը նշում է 95-ամյակը
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2 017 հա տարածք
Ալագյազ համայնքը տվել է երկու զոհ՝ եղբայրներ են, ունենք մեկ անհետ կորած ու վիրավորներ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք
Կամանդիրները խաբար չեն մեր էրեխեքը ուր են՝ գերի՞ են, թե՞ սպանված․ Ալագյազի բնակիչ
Հայոց ցեղասպանության թանգարանը Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մինչև կյանքի վերջ թուրքի ոխը տանելու է․ Ալագյազի բնակիչ
Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան
Մի քանի տարի հետո Ալագյազում մանկավարժ չի մնա․ գյուղացիները՝«Հանուն Հանրապետության» անդամներին
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանում
Ֆուտբոլային «կապիտալիստների» պարտությունը պայքարի առաջին փուլում
16:10
Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանության արդյունքները
16:05
ԱՄՆ-ը մտադիր չէ դիտորդի դերին վերադառնալ Սիրիային նվիրված Աստանայի ձևաչափով հանիդիպումներում
Այդ բոլոր նամակները շատ կարևոր են․ հուսով ենք Բայդենն իր դիրքորոշումը չի փոխել ու ապրիլի 24-ին կասի այդ բառը
Նրանք այնպես կզղջան, ինչպես երբեք ոչ մի բանի համար չեն զղջացել․ Պուտինը՝ սադրիչների մասին
Ալագյազը 2017-ին խոշորացվել է, դրական տեղաշարժեր կան
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»
Հնարավոր է՝ առաջիկա ընտրություններին մասնակցենք դաշինքով․ Արման Բաբաջանյանը՝ Ալագյազում
Պուտինը հայտարարել Է, որ խորհրդարանին ուղղված ուղերձը նվիրում Է ներքին հարցերին
Եզդի աղջիկներին 17 տարեկանում ամուսնացնում են․ եզդի տղամարդը դեմ է, հավասարություն են ուզում

13 կուսակցությունները դավաճանական քայլ արեցին ու իրենք իրենց խայտառակեցին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, 13 կուսակցություն արձանագրելով պատերազմի մարտահրավերներն ու համախմբման անհրաժեշտությունը կոչ են արել ստեղծել օպերատիվ շտաբ, դրանում ներառել բոլոր նախկին նախագահներին, վարչապետներին, պաշտպանության նախարարներին: Ըստ նրանց, շտաբը պետք է ունենա որոշումներ կայացնելու իրավասություն: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկությունը։

13 թիվը շատ սիմվոլիկ է, նաև իրենց է բնութագրում։ Աստղաբաններն ասում են 12 թիվն աստվածային նշանակություն ունի, բայց երբ արեգակնային համակարգում հայտնվում է 13-րդը՝ խաթարում է ամբողջ համակարգի հարմոնիան։ 13 թիվը չար թիվ են համարում։ Հիմա այս թիվն էլ պատահական չի ստացվել։ Այնտեղ նույնիսկ կուսակցություն էլ չկա, նրանք ո՛չ վարկանիշ ունեն, ո՛չ էլ ժողովրդի վստահությունն են վայելում։Հերթով եթե նայես՝ բոլորը խայտառակված կուսակցություններ են, ոչ մեկը վարկանիշ չունի։Դրանք Արդարադատության նախարարությունում ձևակերպվել են որպես կուսակցություն, որպեսզի բոլոր առիթների ժամանակ քաղաքական առևտրի գնան այս կամ այն ուժերի հետ։ Հիմա այդ  մերժված ուժերը տեսել են, որ երկիրը պատերազմի մեջ է, կորոնավիրուսը շատանում է, փոխանակ օգնեն երկրի օրինական ընտրված իշխանություններին, որոնք բավականին մեծ վստահություն են վայելում, անընդհատ ուզում են թշնամու ջրաղացին ջուր լցնեն։ Ես նախորդ ելույթներիս մեջ ասել եմ, որ կան ուժեր, որոնք իրենց գործողություններով նպաստում են արտաքին թշնամուն։ Եթե նպաստում են արտաքին թշնամիներին, ուրեմն նրանք ներքին թշնամիներն են, այլ բացատրություն չկա։ Պաշտոն են ուզում, նախկինում երկիրը ոտից գլուխ կողոպտել են, համը մնացել է բերաններում։

Հիմա նորից իշխանություն են ուզում, որ շարունակեն իրենց նախկին թալանչիական գործը։ Բայց չգիտեն, որ ժողովուրդն այլևս իմաստուն է դարձել, առաջվանը չէ։ Սա խայտառակ մի իրադարձություն է։ Մանր-մունր խուժան կուսակցությունները հասկացանք, բայց Դաշնակցությունն ինչպե՞ս է մտել այղ խաղի մեջ ու մի բան էլ ինքն է վերցրել ղեկը։ Իբր ավանդական կուսակցություն է, համահայկական կառույց ունի, բայց եկել ու մտել է  շատ խուժան ու վտանգավոր խաղի մեջ։Պատերազմից հետո այս խնդրին դեռ շատ կանդրադառնան,շատերն առաջարկել են, ես էլ եմ առաջարկում՝ այդ կուսակցություններին որպես դավադիր ուժեր պետք է արգելել գործել։ Արդարադատության նախարարությունը պետք է արգելի նրանց գործունեությունը, ժողովուրդն էլ խստագույնս դատապարտի։ Նրանք ղեկավարվում են մի կենտրոնից, որը միլիարդին  հասնող գումարներ է ծախսում այս ամենի վրա՝ հանձինս Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի։ Այդ մարդ-կուսակցությունները հազար դոլլար արժեն, հազար դոլլար տուր՝ ինչ թղթի տակ ասես  կստորագրեն։Այդ կենտրոններն են վտանգավոր, նրանք ներքին քողարկված թուրքեր են։Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեզ հաջողվեց երկիրը մաքրել թուրքերից, բայց թրքանման հայերից մենք այն ժամանակ երկիրը չկարողացանք մաքրել։ Արդեն մեկ քառորդ դար նրանք որդի նման երկիրը ներսից ուտում են։Անհրաժեշտ է  նրանց ժամ առաջ արմատախիլ անել և շատ կոպիտ ու խիստ միջոցներով, որովհետև պատերազմական իրավիճակներում օրինական ընտրված իշխանություններին նրանք ուզում են սադրանքների ենթարկել։ Երբ մարդկանց մեջ շրջում եմ, ինչ-որ մարդիկ լուրեր են տարածում,թե իբր Փաշինյանի իշխանությունները սորոսական են, ամեն ինչ ծախել են… սրանք պառակտիչ գործողություններ են անում, մտածեցին պատերազմը հարմար առիթ է, զոհեր կան, զոհերի հարազատները կդժգոհեն իշխանություններից, մենք է առիթն օգտագործենք՝ թիկունքից հարված տանք։ Ու հենց դրանով էլ զբաղված են՝ նման ցեց են տարածում ժողովրդի մեջ, հիմա էլ ասում են՝ նրանք անկարող են երկիրը ղեկավարել, մենք պետք է գանք երկիր ղեկավարենք։

Պատերազմական վիճակում Փաշինյանը չի հասցնում նրանց անդրադառնա, բայց ժամանակին ասում էին՝ կուլակաթափ արեք սրանց, գողոնը հետ բերենք, նրանց թալանած փողերը թող հետ բերեն բանակ, բանակն ավելի ուժեղանա։Եթե դրանք Հայաստանի ու Արցախի ընտրված իշխանություններին մեղադրում են ամեն ինչ ծախելու մեջ, ո՞նց է այս փոքր երկիը դիմակայում ՆԱՏՕ-ի անդամ հզոր պետության, Ադրբեջանի նման նավթային հզոր պոտենցիալ ունեցող պետությանն ու ահաբեկիչների ոհմակին։ Դրանք 20 հազարից ավել զոհ են տվել, բա որ մենք թույլ ու վախկոտ ենք՝ ոնց ենք այդ դաժան ոսոխին ջարդուփշուր անում։ Ես խստագույնս դատապարտում եմ այդ կուսակցությունների գործունեությունն ու ասում՝ պատերազմական իրավիճակում նրանք  հայ ժողովրդի հանդեպ շատ մեծ դավաճանական քայլ են թույլ տվել, որի համար պետք է արժանանան հայ ժողովրդի անարգանքին։

-Ստացվում է՝ ունենք մի իրավիճակ, երբ պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները ստիպված են նաև ներքին թշնամու դեմ կռիվ տալ։

Այո՛։ Ուղղակի կամ անուղղակի ձևով նրանք աջակցում են մեր դեմ կռվող թշնամուն։ Հաղթելու համար պետք է խուճապը հաղթահարել ու հավատալ հաղթանակին։ Իսկ նրանք ուզում են, որ ժողովուրդը ոչ թե վախ հաղթահարի, այլ սարսափ մտնի ժողովրդի մեջ։ Եթե սարսափ ես մտցնում ժողովրդի մեջ, ուրեմն դու ամեն ինչով օժանդակում ես արտաքքն թշնամիներին։Հետ էլ ազգային գաղափարներից են խոսում, ազգայնական եգեր են երգում։ Դաշնակցությունը ո՞նց է գնացել այդ սրիկա քայլին։ Իրենք իրենց խայտառակեցին ու բացահայտեցին, որ երբեք չեն կարողանա ձեռք բերել հայ ժողովրդի վստահությունը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});