Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Բանակցություններում ԼՂ ներկայացուցչի ներգրավումն անհրաժեշտություն է. The National Interest

Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը ծավալուն դասախոսություն է ունեցել Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողությունների թեմայով՝ շեշտելով, որ ներկայիս պատերազմն ավելի համառ ու մահաբեր է Թուրքիայի ներգրավվածության պատճառով, և որ Էրդողանը արտաքին պատերազմներում ներգրավվելով փորձում է իր երկրում աճող խռովություններից  ուշադրություն շեղել և խեղդում է այլախոհությունը:

Հարվարդի իրավաբանական դպրոցում Ֆիլիպիսի դասախոսության հիման վրա պատրաստված հոդվածը հրապարակվել է  The National Interest-ում:

Նա, մասնավորապես, նշել է, որ իրավիճակը սրվել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով: Ֆիլիպսը նկատել է, որ ներկայիս պատերազմն ավելի մահաբեր ու համառ է՝ Թուրքիայի լայն ներգրավվածության պատճառով: «Թուրքիայի նախագահ Էրդողանը թե ուղղակիորեն խթանում է բռնությունը, թե խարխլում է դիվանագիտությունը, որն ուղղված է հրադադարի հասնելուն:  Էրդողանը սատարում է Ադրբեջանի վերջին ագրեսիային, Թուրքիան Ադրբեջանին տրամադրում է հզոր զենքեր, որոնք օգտագործվում են մարտերում»,- ասված է հոդվածում:

Ֆիլիպսը շեշտել է նաև մարտերում թուրքական զորքերի, Թուրքիայի կողմից բերված ջիհաականների ներգրվաման մասին: Նշվում է, որ Էրդողանը նախկին օսմանյան տարածքներում Թուրքիայի ազդեցությունը վերականգնելու հավակնություններ ունի: «Թուրքիայի ներգրավումը արտաքին պատերազմներին շեղում է երկրի բնակիչների ուշադրությունը ներքին աճող խռովություններից  և խեղդում է այլախոհությունը, որը բխում է Էրդողանի կողմից Թուրքիայի տնտեսության վատ կառավարումից»,- ասված է հոդվածում:

Նշվում է, որ ներքին աջակցությունից զրկվելու պատճառով, հուսահատությունից Էրդողանը ջիհադականների է տեղակայել Կովկասում: Փորձագետը նկատել է, որ այդ վարձկանները  կապված են  մի շարք խիստ վտանգավոր ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք հայտնի են մարդկության դեմ վայրագություններ և հանցագործություններ կատարելով: Նա հիշեցրել է նաև, որ հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի կողմից հատուկ ջոկատայինները մուտք են գործել Արցախի Հադրութ քաղաք և իրենց տներում սպանել խաղաղ բնակիչների: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է քաղաքացիական թիրախների դեմ անխնա ռմբակոծությունները, այդ թվում միջազգայինորեն արգելված կասետային ռումբերի օգտագործմամբ:

«Այս դաժանությունները, ընդգծված Էրդողանի ՝ «մեր պապերի առաքելությունը Կովկասում կատարելու» խոստմամբ, ցույց են տալիս, որ կանգնած ենք ևս մեկ Հայոց ցեղասպանության շեմին»,-նշել է Ֆիլիպսն ու հավելել, որ Թուրքիայի պահվածքը չպետք է զարմանալի լինի տարածաշրջանի դիտորդների համար:

Նա նկատել է, որ Կանադան դադարեցնում է որոշ զենքերի վաճառքը Թուրքիային՝ այն պատճառով, որ այդ սարքավորումները օգտագործվում են ադրբեջանական ուժերի կողմից: Բանախոսը շեշտել է, որ ԱՄՆ-ն ևս պետք է նույն կերպ վարվի: Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի Մինսկի խմբի միջնորդությունում:

Ընդգծվում է նաև բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նաև այն, որ պետք է բացառվի Թուրքիայի միջնորդական որևէ դերակատարություն:

Դեյվիդ Ֆիլիպսը Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրենն է: Նա Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի օրոք ծառայել է որպես Պետական դեպարտամենտի ավագ խորհրդական և արտաքին գործերի փորձագետ: Այս հոդվածը հիմնված է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Հարվարդի իրավաբանական դպրոցում նրա դասախոսության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում