Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

13 կուսակցությունների պահանջը՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություն. դրան պետք է տրվի իրավական գնահատական

«Պատերազմական իրավիճակում քաղաքական ուժերի կողմից իշխանության նկատմամբ անվստահության ձևավորումը հարված  է պետությանը թիկունքից։ Դա հակասահմանադրական կոչ է իր բովանդակությամբ։ Սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություն է, որը քրեորեն հետապնդելի արարք է պատերազմական իրավիճակում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ արձագանքելով 13 քաղաքական ուժերի հայտարարությանը։

Հայաստանյան 13 կուսակցություն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝  ՀՀ կառավարությունից պահանջելով  հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: Ինչպես նաև հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող  նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, եթե այդ կուսակցութունները մնային այն հայտարարությունների շրջանակներում, որ քաղաքական տարաձայնությունները թողնում են մի կողմ ու աջակցում են պատերազմի մեջ գտնվող իշխանությանը, ապա դա լրիվ տրամաբանական կլիներ, բայց երբ զուգահեռաբար փորձ է արվում, այնուամենայնիվ, քաղաքական օրակարգում պահել իրենց արածները, իրենց ներդրումները, և դրան զուգահեռ էլ չեն թաքցնում իշխանության հանդեպ անվստահությունը, ապա ակնհայտ է դառնում, որ նրանք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։

Սաքունցի խոսքով 13 կուսակցությունների առաջարկը նաև իրավական առումով է աբսուրդ, քանի որ նրանք առաջարկում են ստեղծել հակասահմանադրական մարմին։ «Իրենց իսկ ստեղծած սահմանադրությամբ  չկա նման հնարավորություն ստեղծել իրենց պահանջած մարմինը։ Իրենց կոչ- պահանջը սահմանադրության նորմերին հակասող է։ Բացի դա, հաշվի առնելով, թե ովքեր են այդ հայտարարության հեղինակները,  ապա  կարող ենք ասել, որ իրենց կոչ-պահանջը սահմանադրական կարգի դեմ սպառնալիք է, որովհետև այդ կոչի, պահանջի հետևում մտավորականներ չեն, այլ քաղաքական կուսակցություններ են, իրենց աջակիցներով։ Նրանք փաստացի անվստահություն են առաջացնում իշխանության նկատմամբ՝ գտնելով, որ իշխանության գործունեությունը արդյունավետ չէ և արդյունավետություն ապահովելու համար առաջարկում են այդ մարմինը ստեղծել։ Պատերազմական իրավիճակում նման բան նախաձեռնելը անթույլատրելի է․ պատերազմական իրավիճակում անգամ ընտրություն չի կազմակերպվում։ Իսկ իշխանության հանդեպ անվստահութոյւն առաջացնելը, ընդ որում, երբ դրա հիմքերը չկան, նշանակում է  նաև խուճապ առաջացնել»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ սա շատ նման է  1920 թվականի նոյեմբերին բոլշևիկների կողմից ռազմահեղափոխական կոմիտեի ձևավորման  մասին հայտարարությանը։ Իսկ հետո բոլորն էլ հիշում թե ինչ եղավ ու ինչպես 11-րդ ազատարար բանակը եկավ ու այդ հեղկոմին սատար եղավ.«Հետաքրքիր է հիմա այդ ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ասվածը մոգոնողները որերորդ բանակին են սպասում,  կամ որ բանակին են կոչ անում, երբ այս պահին միայն ու միայն մեկ խնդիր կա՝ պատերազմի կարիքների բավարարում։ Եթե իրենք անմիջականորեն ներգրավված չեն դրանում, ապա գոնե պետք է աջակցություն ցուցաբերեն, կանխեն հումանիտար աղետի հետևանքները և այլն։ Լիքը խնդիրներ կան լուծելու։ Եթե նրանք անհագ ցանկություն ունեն օգնելու, թող այդ խնդիրներով զբաղվեն»,-ասաց Սաքունցը։

Մեր հարցին՝ քաղաքական իշխանության կողմից այս հայտարարության պահանջը պարզապես պետք է անտեսվի, թե դրան պետք է տրվի իրավական գնահատական, Սաքունցը պատասխանեց.«Ռազմական դրության ժամանակ նման կոչը  պետք է նաև ակնհայտ իրավական գնահատականի արժանանա։ Միանշանակ»։

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով 13 կուսակցությունների նախաձեռնությանը նկատեց, որ այն լիազորություններին, որոնց փորձում են հավակնել այդ հայտարարության հեղինակները, դրա մանդատը նրանք չունեն։ «Իսկ եթե հարցի տրամաբանական կողմը նայենք, ապա տրամաբանություն էլ չկա։ Եթե այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունն ունի ինչ-որ մեկի խորհրդի կարիքը, ապա ոչ մի բան նրան չի խանգարում, օրինակ, հեռախոսը վերցնել ու զանգահարել ասենք «Երկիր Ծիրանիին» ու հարցնել, թե ինչ արժեքավոր բաներ կանեն, որին իրենց խելքը չի հասնում։ Դրա համար ինչ-որ լրացուցիչ մարմիններ ստեղծել պետք չէ։ Իսկ եթե սա հայտ է ներսում ռազմական դրության պայմաններում ինչ-որ խոչընդոտներ ստեղծել, ներկուսակցական շահեր սպասարկել ու Աստված մի արասցե՝ օտար շահեր սպասարկելու համար, ապա դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք խորապես պետք է զբաղվեն նրանց քայլի հանգամանքները բացահայտելով»,-ասաց Մեհրաբյանը՝ հավելելով.«Ես նրանց ընդամենը կոչ կանեմ՝ խելքները գլուխները հավաքեն։ Ուրիշ բան չունեմ ասելու, չեմ էլ ուզում այստեղ դավադրություն տեսնել։ Թեև այս ամենը մոտավորապես տեղավորվում է դավադրության սահմանման մեջ»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում