ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
14 կուսակցությունների կողմից երեկ տարածված հայտարարություն-պահանջն ինձ էլ է ուղղակիորեն վերաբերվում: Ուստի պարտավորված եմ զգում այս հարցի վերաբերյալ իմ կարծիքն արտահայտել: Պատերազմական իրավիճակում գործընթացների կառավարումը պետք է իրականացվի բացառապես դրա համար լիազորված անձանց և պետական կառույցների ուժերով: Այս գործում կուսակցական կոլխոզ ստեղծելու և այն պետական ինստիտուտի լիազորություններով օժտելու պահանջն ընդունելի չի կարող լինել: Եթե կան ռեսուրսներ, որոնց տվյալ կառույցները տիրապետում են, ապա պարտավոր են առանց նախապայմանների դրանք դնել օրինական իշխանության տրամադրության տակ:
Ի լրումն վերը ասվածի.
Բարեկամաբար ուզում եմ հորդորել որոշ կուսակցական կառույցների որոշ ներկայացուցիչներին` ճակատում զոհված ձեր կուսակիցների մահը կուսակցական կապիտալի վերածելու փորձեր մի արեք:
Մեր բոլոր մարտական կորուստները դառն են ու անդառնալի` ձեր պահվածքով մի ստեղծեք այն թյուր տպավորությունը, որ անկուսակցականները զոհվում են հանուն Հայրենիքի, իսկ կուսակցականները` հանուն կուսակցության:
https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/2004439276358420