Բարենցի ծովի ափամերձ ջրերում փոքր նավ է շրջվել՝ բախվելով ժայռոտ հատակին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Հյուսիս-արևմտյան վարչության մամուլի ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան Մուրմանսկի Պեչենգա շրջանի Վայդա ծովախորշում: Ժայռերին բախվելով՝ «Յուբիլեյնի» նավը շրջվել է ու խորտակվել:
«Վթարի հետևանքով ուղևորներից և նավի անձնակազմից տասը մարդ հայտնվել էին ջրում: Յոթ մարդու հաջողվել է փրկել: Կազմակերպվել և իրականացվում են ևս երեք մարդու որոնողական աշխատանքներ», – ասացին մամուլի ծառայությունից:
Դեպքի հանգամանքները պարզվում են, հարուցվել է քրեական գործ ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության և ծովային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում» հոդվածի հիման վրա, որի պատճառով երկու կամ ավելի անձինք մահացել են: