Monday, 05 06 2023
Թույլ դիրքերով խաղաղություն գոռալը վտանգավոր է Հայաստանի համար. Արբակ Խաչատրյան
Եկեղեցին թիկունքից խփում է իշխանությանը. «Գավիթ»-ը դավադրության մի դրվագ է, հնարավոր են «անակնկալներ»
Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական
Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը
12 տարի անց Եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ լինելու իրավունքների խախտում. Զեյնալյան
Արցախում մի շարք հասցեներով հովհարային անջատումներ կլինեն
00:00
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
23:45
Ցուցարարները բացականչություններով ընդհատել են Օլաֆ Շոլցի ելույթը և նրան անվանել «պատերազմ սկսող»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին
23:15
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը Այովա նահանգում հանդիպել է ընտրողների հետ
23:00
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
22:45
Կայա Կալաս. ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ թե Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան
Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ
21:50
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել
Արցախի ու Հայաստանի շուրջ իրավիճակը մտահոգում է Սփյուռքին․ ապագան պղտոր է
Ջերմուկում իրականացվում է 15միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր
Մեր մարզիկների մոտ եթերային մշակույթը դեռ նստած չէ․ Էդուարդ Քալանթարյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը
Մոսկվայում ձերբակալվում են Նավալնիի ծննդյան օրվա առթիվ ցույցերի մասնակիցները
20:30
Եվրոպական միության վիճակագրական ծառայություն. Մարտին Եվրամիությունում ռուսական ներմուծման մասնաբաժինը կազմել է 3,8 միլիարդ եվրո
20:15
Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը
Արևմուտքը նախատեսում է՝ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, օրակարգից դուրս մղել Սյունիքի թեման
19:45
Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
19:30
Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ
Մարտակերտում 32-ամյա տղամարդը ծառից կախվելով՝ ինքնասպան է եղել
Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով. ԱՀ ՔԿ
Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին

Ադրբեջանը չի պահելու հրադադարը, ամբողջ պետության ճակատագիրը՝ գրեթե 99 տոկոսով վճռվում է ռազմի դաշտում

Հայաստանը և Ադրբեջանը հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 00:00-ից որոշում կայացրեցին հաստատել մարդասիրական զինադադար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը առավոտյան հայտնել է, որ որոշ հատվածներում հարադադարն ուժի մեջ է մտնել։ Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնել է Ադրբեջանի կողմից հյուսիսային և հարավային հատվածներում հրադադարի խախտման մասին.«Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը` հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ»։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ հրադադարը պայմանական բնույթի է, պատահական չէ, որ դրան կցվում է հումանիտար կամ մարդասիրական ածականը. «Չեմ կարծում, թե Ադրբեջանը պահելու է որևէ հրադադար։ Ադրբեջանը շարունակելու է ցեղասպանական ագրեսիվ պատերազմը Հայաստանի դեմ։ Իրական և ինչ-որ իմաստով տեղական 1-2 օր տևելիք հրադադարներ մենք կունենանք այն ժամանակ, երբ Ադրբեջանը վերջնականապես սպառվի ու սկսկի նահանջել ողջ ճակատով։Բայց առհասարակ վերջնական կամ տարիներ տևելիք հրադադարի մասին հնարավոր կլինի խոսել ոչ միայն ներկա նախապատերազմական շփման գիծը վերականգնելու շնորհիվ, այլ Ադրբեջանին լուրջ տարածքային կորուստներ պատճառելուց հետո միայն, այլապես մենք այդ արյունալի շրջապտույտի մեջ ենք լինելու»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ողնաշարը պետք է կոտրվի.«Եթե ի վիճակի չլինենք այս պատերազմի ընթացքում 100 տոկոսով ջարդենք, ապա պետք է շատ լուրջ ճեղք առաջացնենք, կոտրվածք տանք, որպեսզի այս պատերազմից հետո 20-30 տարի շահենք և որպեսզի 20-30 տարի այլևս չմսխենք տարբեր օլիգարխիկ ապապետական կառավարումների վրա, այլ իրական պետություն ու գերհզոր բանակ կառուցենք, որպեսզի 20-30 տարի անց վերջանականապես կազմալուծենք Ադրբեջանն ու դուրս գալով Քուռ գետի ափ վերջնականապես լուծենք այդ խնդիրը։ Թեպետ ես չեմ բացառում, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ ավելի վաղ։ Ներկա փուլում պետք չէ բավարարվել միայն Ադրբեջանի հարձակումները կասեցնելով։ Այս պահի դրությամբ ռազմաճակատում իրադրությունը բոլոր վայրերում մեր օգտին է՝ բացառությամբ հարավի։ Հարավում ևս պետք է անպայման ամենամոտ ժամանակներում խնդիրները կարգավորվեն, որից հետո մենք պետք անցնենք պատժիչ գործողության ու որոշակի ցավալի տարածքային կորուստներ պատճառենք Ադրբեջանին»»։

Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանի գլխավոր անելիքը սպառազինությունների մատակարարման շուկաների տարբերակումն ու Հայաստան նոր սպառազինություններ բերելն է.«Ոչ միայն ավանդական մատակարարման վայրից։ Մնացածը երկրորդական հարցեր են։ Այսօր ամբողջ պետության ճակատագիրը՝ գրեթե 99 տոկոսով վճռվում է ռազմի դաշտում, իսկ դիվանագիտությունը՝ հատկապես այս փուլում պետք է զբաղվի ոչ թե սակավ արդյունավետ բանակցություններով, այլ նպաստի մեր ռազմական գերատեսչությանը՝ սպառազինությունների նոր շուկաներ հայտնաբերելու ու մատակարարումներն էապես մեծացնելու ուղղությամբ։ Ես վստահ եմ, որ այդ գործը կատարվում է, բայց պետք է ավելի արագ ու արդյունավետ կատարվի։ Մյուս կողմից էլ հասկանալի է , որ սա պետք է գաղտնիության պայմաններում արվի, հետևաբար որևէ անհրաժեշտություն չկա, որ մենք մանրամասն այդ քայլերի մասին իմանանք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում