Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

Դժոխքի ճանապարհ միայն թշնամու համար

13 կուսակցություն արձանագրելով պատերազմի մարտահրավերներն ու համախմբման անհրաժեշտությունը, հոկտեմբերի 18-ին արել են կոչ, որով պահանջում են ստեղծել օպերատիվ շտաբ, դրանում ներառել բոլոր նախկին նախագահներին, վարչապետներին, պաշտպանության նախարարներին: Ըստ նրանց, շտաբը պետք է ունենա որոշումներ կայացնելու իրավասություն: Նրանք այդպես են տեսնում համազգային մոբիլիզացիայի, դեռեւս եղած ռեսուրսների համախմբման հնարավորությունը, ինչպես ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մաս են կասում ՀՅԴ, Հայրենիք, ՀՀԿ կուսակցությունները, Ժառանգությունը, այլ ուժեր, հիմնականում մարդ կուսակցություններ: Անկասկած հայրենանվեր նպատակ է, սակայն թերեւս մեղմ ասած ապապետական: Ապապետական, որովհետեւ Հայաստանի հանրապետությունը պետություն է, որն ունի կառավարման համակարգ, այդ կառավարման համակարգի աշխատանքը կարգավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով: Դրանցից որեւէ մեկով նախատեսված չէ որեւէ նախկին իշխանավորական օպերատիվ շտաբ: Այդ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված են լծակներ, գործառույթներ, որ համակարգը իրականացնում է պատերազմի ժամանակ, այդ թվում միտված նաեւ համապետական եւ համազգային մոբիլիզացիայի:

Այն, որ դա ամենեւին չի բացառում հավելյալ մոբիլիզացիոն ձեւաչափեր այդ թվում քաղաքական-կառավարման տրամաբանության շրջանակում, անկասկած է: Բայց, այդ ձեւաչափերը կարող են լինել խորհրդակցական, խորհրդանշական, որոնք մի կողմից կներառեն բոլոր փորձառու ուժերին, կհամակարգեն նրանց գործունեությունը, ռեսուրսը, կարողությունը, մյուս կողմից սակայն չեն խաթարի պետական կառավարման համակարգի ինստիտուտցիոնալ տրամաբանությունը: Բանն այն է, որ այդ տրամաբանության խաթարումը հղի է պետության համար լրջագույն ճգնաժամային ռիսկերով: Ինչպես ասում են՝ բարի նպատակներով է ծածկված դժոխքի ճանապարհը:

Հետեւաբար, եթե 13 կուսակցությունների նպատակները իսկապես բարի են եւ միտված են պետության ամրությանն ու պատերազմի պայմաններում բարձրագույն դիմադրունակությանը, ապա չեն անում հայտարարություններ, որոնք պատերազմի պայմաններում կասկածի տակ են դնում պետական կարգը: Որովհետեւ այդ պայմաններում կասկածի տակ են հայտնվում բարի նպատակները, դառնալով հենց այնպիսիք, որոնցով ծածկվում է «դժողքի ճանապարհը»: Իսկ Հայաստանն ու Արցախն իսկապես խնդիր ունեն դժոխքի ճանապարհի դնել թշնամուն, որը գրոհել է հայկական պետականությունը: Եվ այդ խնդիրը լուծելու համար իսկապես կա համազգային մոբիլիզիացիայի անհրաժեշտություն, բայց անշահախնդիր մոբիլիզացիայի, առանց անձնական եւ քաղաքական որեւէ հավակնության նշույլ իսկ ենթադրող, այլ սեփական ծառայությունը Գերագույն գլխավոր հրամանատարին առաջարկող: Այդ դեպքում կորցնելու է նա, ով մերժում է առաջարկը, ոչ թե առաջարկը ծնելու է կասկածներ, երբ հնչում է գրեթե վերջնագրային տոնով: Սրանք մանրուքներ չեն, առավել եւս պատերազմի թեժ շրջանում, հետեւաբար յուրաքանչյուր բառ, խոսք, միտք պետք է հնչի խիստ կշռադատված, հանրային դատի չարժանանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում