Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե Թրամփը որևէ հետաքրքրություն ունենար հայության հանդեպ, կվերցներ հեռախոսը և կզանգեր Էրդողանին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

 Պարոն Սասունյան, նախագահի թեկնածու Բայդենը խոստանում է կանխել Թուրքիայի, վարձկանների միջամտությունը ԼՂ կոնֆլիկտում: Արցախյան պատերազմը ԱՄՆ նախագահի թեկնածուների համար հայերի ձայները գրավելու խնդի՞ր է լուծում։

-Բավական խնդրահարույց հարց է, թե ում քվե տալ, որովհետև կան հայեր, որոնք հավանում են Թրափին և նրան են քվե տալու, և կան հայեր, որոնք հավանում են Բայդենին և նրան են քվե տալու։ Յուրաքանչյուրը համոզված է, որ ինքը ճիշտ է։ Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ ես կողմնակից եմ Բայդեին և ձայնս նրան եմ տալու, որովհետև չորս տարի է ամբողջ ԱՄՆ-ն և նաև աշխարհը տառապում է Թրամփի ամեն տեսակի անիմաստ խոսքերից և հայտարարություններից: Մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը հակասում է ինքն իրեն։ Washington post թերթը չորս տարի ամեն օր հաշվում է, թե քանի սուտ է խոսել Թրամփը: Այս տարվա մայիսին արդեն ստերի թիվն անցել է 20 000-ից: Այս մարդը երկիր ղեկավարելու ոչ մի փորձառություն չունի, իր ուշքն ու միտքը իր բիզնեսն ու անձնական շահերն են: Նա իր բոլոր որոշումները կայացնում է՝ հիմնվելով իր անձնական, ոչ թե երկրի շահերի վրա:

Ինչ վերաբերում է հայկական հարցերին, Թրամփը երբեք ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի, ո՛չ էլ ամերիկահայության հայկական հարցերով չի զբաղվել: Երբ այս պատերազմը սկսվեց, թղթակիցը հարցրեց, թե ինչ եք մտածում այս ամենի մասին, ասաց՝ կնայենք, կզբաղենք, և դա միակ անգամն էր, որ անդրադարձել է այս պատերազմին: Մինչև հիմա ոչ մի բան չի ասել: Իմ կարծիքով՝ միայն երկու պետություն կարող է ազդեցություն ունենալ այս պատերազմի վրա. մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ ԱՄՆ-ն: Թրամփը, որը ոչ միայն հզոր պետության նախագահ է, այլև Էրողանին շատ մտերիմ մարդ է, որ բազմիցս ասել է, որ շատ սիրում է Էրդողանին։ Եթե Թրամփը որևէ հետաքրքրություն ունենար հայության հանդեպ, կվերցներ հեռախոսը և կզանգեր Էրդողանին ու կասեր՝ մի քաջալերիր ազերիներին, զենք ու ահաբեկիչներ մի ուղարկիր Ադրբեջան, հատկապես որ Ամերիկան այսքան տարի պայքարում է միջազգային ահաբեկիչների դեմ Սիրիայում: Թրամփը պետք է շատ խիստ Էրդողանին ասեր, որ մեզ համար ընդունելի չէ ահաբեկիչներին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելը: Այս ամենը Թրամփը չի արել, ոչ էլ անելու է: Ավելին, անցյալ տարվա վերջին, երբ ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը մեկը միաձայն, մյուսը ջախջախիչ մեծամասնությամբ ընդունեցին Հայոց ցեղասպանության բանաձևը, Թրամփն ամեն ինչ արեց, որ խանգարի այդ ճանաչմանը: Երեք տարբեր հանրապետական սենատորներ բացահայտեցին, որ Սպիտակ Տունը ամեն ինչ արել է, որ խանգարեն բանաձևերի ընդունմանը: Ես կարող եմ վստահեցնել, որ Թրամփի կողմից երբեք Հայոց ցեղասպանության ճանաչում տեղի չի ունենալու, որովհետև ինքը ոչ մի շահ չունի Հայաստանից, փոխարենը մեծ շահեր ունի Թուրքիայից: Թուրքիայում երկու հսկա շենքեր կան, որոնցից ինքը եկամուտ է ստանում:

Մենք ամեն օր այսքան զոհ ենք տալիս, իսկ Թրամփը որևէ ձևով դրան չի անդրադառնում: Ես ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն նախորդ շաբաթ երկու հայտարարություն արեց, որոնք շատ կարևոր էին:

-Ի՞նչ ուղերձ էր պարունակում Պոպմեոյի հայտարարությունը։ Պոմպեոն, ըստ էության, նշել է, որ արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը ագրեսոր կո՞ղմ է։

 Կարևորը, որ նա ասաց, այն է՝ պետք չէ, որ երրորդ երկրները խառնվեն և պետք է միջամտեն, որ կանգնեցնեն պատերազմը՝ նկատի ունենալով Թուրքիան։ Բացի այդ, կարևոր բան ասաց, որ  հայերը կկարողանան պաշտպանվել այս հարձակումներից։ Որոշ չափով գնահատում եմ նրա հայտարարությունը։ Սակայն մեզ հիմա կարևոր է ոչ թե խոսքը, այլ գործը, ես այդ գործը չեմ տեսնում։ Հուսանք, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՌԴ-ն, որ Մինսկի խմբի համանախագահներ են, կկարողանան ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Եվ թեև Ադրբեջանը տալիս է տասն անգամ ավելի զոհեր, քան Արցախը, բայց մեզ համար յուրաքանչյուր մեր զինվոր թանկ է, և խորապես ցավում եմ, որ մեր հերոս տղաները զոհվում են։

-Տեսակետ կա, որ ԱՄՆ-ն Ղարաբաղի հարցում պետք է դիմի գործողությունների այն մոդելին, որն իրականացնում է Կոսովոյում։

 -Ես ճիշտ չեմ համարում Ղարաբաղի համեմատությունը Կոսովոյի հետ, որովհետև կացություն իր յուրահատուկ պայմանները ունի, և ամեն պարագան նույնը չէ։ Կոսովոյի պարագայում բոլոր արևմտյան երկրները նույն կեցվածքն ունեին, որ Կոսովան պետք է ճանաչվի անկախ պետություն, բայց նման հետաքրքրություն չկա Արցախի անկախության վերաբերյալ։ Եվ եթե մենք ուզում ենք, որ Արցախը որպես անկախ պետություն ճանաչվի, առաջին քայլը, որ առաջարկում եմ, որ արվի, Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումն է, որովհետև եթե Հայաստանը առաջին քայլը չանի, բոլոր երկրները՝ Ֆրանսիա, Գերմանիա պետք է ասեն, որ եկե՛ք, Արցախի անկախությունը ճանաչեք, նրանք ասելու են, բայց, կներեք, ինչու եք ուզում մենք ճանաչենք, երբ Հայաստանը չի ճանաչել։ Մենք չենք կարող որևէ երկրի ասենք, որ ճանաչի, եթե Հայաստանը չի ճանաչել։ Հասկանում եմ, որ սա լուրջ և բարդ հարց է, և հետևանքներ կունենա, բայց եթե մենք իսկապես այդ քայլը անելու ենք, հետևանքները չեն լինելու ավելի վատ, քան այն, ինչ տեղի է ունենում հիմա, կորցնելու բան չունենք՝ ճանաչելով Արցախի անկախությունը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում