Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո Արցախում 8 քաղաքացիական անձ է սպանվել

Արցախում 8 քաղաքացիական անձ է սպանվել հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո: Այս մասին հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Սեպտեմբերի 27-ից մինչ օրս առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր: 36 զոհերից 20-ը սպանվել է իր բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ, թիրախային ու դիտավորյալ հարձակման հետևանք է եղել:

Բնակության վայրը ենթադրում է, որ քաղաքացիական օբյեկտ է: Ադրբեջանական կողմը կիրառում է գերճշգրիտ օդուժ, որի միջոցով հնարավոր է կանխատեսել, թե ինչ թիրախի են հարվածում: Մենք ենթադրում ենք, որ բազմաթիվ դեպքերում թիրախային, դիտավորյալ հարվածներ են հասցվել քաղաքացիական բնակչությանը: Հոկտեմբերի 10-ին ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, որի հետևանքով 8 քաղաքացիական անձ սպանվել է, երեկ և այսօր 6 քաղաքացիական անձ է վիրավորել, երեքը` Շոշ գյուղում, երեքը` Ստեփանակերտում: Երկու դեպքում էլ ակնհայտ թիրախավորվել են բացառապես բնակելի հատվածները»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ զոհված 36 անձանցից 8-ը կին է, 28-ը` տղամարդ, որոնցից մոտ կեսը 50-ից բարձր տարիքի է:

«Վիրավորներից 95-ը լուրջ վիրավորում է ստացել, 20-ը` թեթև: Նրանցից 18-ը կանայք են, 77-ը` տղամարդիկ: Վիրավորների մոտ կեսը վիրավորվել է իր բնակության վայրում, հասարակական վայրերում և ավելի անվտանգ վայր տեղափոխվելիս»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը Զինված ուժերը լայնածավալ թիրախավորման է ենթարկել Արցախի ավելի քան 130 բնակավայր` հարավից մինչև հյուսիս:

«Հարվածների հետևանքով մոտ 7800 անշարժ գույք է վնասվել, 1310-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ, 720-ից ավելի շարժական գույք: 1310 ենթակառուցվածքների մեջ մտնում են էլեկտրամատակարարման համակարգերը, կենտրոնները, կայանները, ցանցերը, կապի և հաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, տրանսպորտային ոլորտի ենթակառուցվածքները, ներառյալ կամուրջները: Թիրախավորվել են հանրային նշանակության շինությունները` դպրոց, մանկապարտեզ, հոգևոր կենտրոններ, մշակութային կենտրոններ, գործարաններ և այլն»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այս հրետակոծությունների, հրթիռակոծությունների ու ռմբակոծությունների արդյունքում մի խումբ արցախցիները ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել Արցախի այլ բնակավայրեր կամ Հայաստան:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում