«Արեգնազան» կրթահամաալիրի ուսուցիչները, ծնողները, երեխաները արդեն մի քանի օր է լծվել են կամավորական աշխատանքի։ Նրանք պատրաստում են պաշտպանիչ ծածկոցներ զինվորական տեխնիկայի համար։ Ծնողները, ուսուցիչները մեծ սիրով ու եռանդով են անում, բանակի, զինվորի համար։ Ասում են՝ այս օրերին բոլորի ցանկությունը մեկն է՝ զինվորները անփորձանք ու առողջ վերադառնան տուն։
Առավոտից արդեն 5 պաշտպանիչ ծածկ են պատրաստել, որը ուղարկելու են պաշտպանության նախարարություն։ Ամեն մեկն իր աշխատանքն է անում, կտորը հատուկ ձևով կտրում, դասավորում, տարբերակում, վերջում գործում ցանցի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում