Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Ֆրանսիայում նոր հայ համայնք է ծնվել, որը շատ ակտիվ է. նրանք են այս օրերին ցույցեր անում. Վալերի-Աշխեն Գործունյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը։

– Տիկին Գործունյան, հոկտեմբերի 15-ին Ֆրանսիայի խորհրդարանի մոտ քսան պատգամավոր դիմել են երկրի իշխանություններին՝ կոչ անելով ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ի՞նչ եք ակնկալում այս գործընթացից։ Որքանո՞վ է հնարավոր Արցախի ճանաչումը Ֆրանսիայի կողմից։

– Իմ ծանոթների շրջանում նշեցին, որ հավանականությունը շատ քիչ է, բայց քանի որ հայերն այստեղ ակտիվ են, հնարավոր է՝ ազդի։ Հրեական գործոնը այստեղ շատ մեծ է, որովհետև հրեաները տնտեսական առումով ազդեցիկ են, և նրանք տնտեսական շահեր ունեն: Ամեն ինչ հնարավոր է, մենք զորավոր ձևով պետք է անընդհատ ակտիվ լինենք։ Ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայում այսօր նոր գաղութ կա, որը շատ ակտիվ է, և իրենք են հենց սրա նախաձեռնողը: Հիմնականում երիտասարդներ են, որոնք ծնվել են Ֆրանսիայում, և իրենք երևի Ֆրանսիայի հայ գաղութի փրկությունն են։ Ամեն տեղ տարբեր համայնքներում փակում են փողոցները։ Կիրակի օրը մեծ հանրահավաք է լինելու, որը արտոնված է, իշխանությունները դա գիտեն, և ամենայն հավանականությամբ փողոցներ կփակվեն։

– Որտե՞ղ է տեղի ունենալու կիրակի օրվա ցույցը և ի՞նչ պահանջներով: 

– Խորհրդարանի մոտ ենք գնալու՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով: Ֆրանսիական մեդիաները շատ չեն խոսում, խոսում են շատ քիչ, միայն մի քանի լրատվամիջոցներ են ամեն օր խոսում, մնացածը շաբաթը մեկ անգամ կարող է լուր չդնեն։ Մեր ֆրանսիացի ընկերները շատ չեն հետաքրքրվում, կամ երբ զանգում եմ, հարցնում են՝ ինչպես է վիճակը և վերջ:

– Ինչո՞վ եք բացատրում լրատվամիջոցների պասիվությունը։

– Դա էլ չեմ հասկանում։ Ես ճանաչված մի թղթակից տեսա անցյալ օրը, մոտեցա հարցրի՝ կարո՞ղ եք ինձ ասել, թե ինչով է պայմանավորված այս անտարբերությունը, մեկ անգամ լուսաբանել եք, ինչը շատ չէ։ Հասկանալի պատասխան չլսեցի:

– Ինչիսի՞ն է ՀՅԴ-ի դերը համայնքի վերջին ակտիվ գործողություններում:

– Միայն Դաշնակցությունը չէ, բոլորն էլ աշխատում են, չկա Դաշնակցություն կամ ոչ Դաշնակցություն: Մենք շատ կարևոր պատերազմի առջև ենք, և ամեն մեկն էլ աշխատում է, երանի միշտ այսպես լինի։ Համախմբվածության առումով աննախադեպ վիճակ է: Յուրաքանչյուր հայ այստեղ փորձում է ազդել պառլամենտի վրա, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախը, փորձում են անել ամեն հնարավորը՝ ակցիաներով, դիմումներով, այդ նպատակին հասնելու համար:

– Ֆրանսահայ համայնքում կա՞ն մարդիկ, որոնք ուզում են վերադառնալ Հայաստան և անձամբ մասնակցել Արցախի պաշտպանությանը: 

– Այո, կան: Դեռ երկու շաբաթ առաջ 500 մարդ փորձում էր գալ Հայաստան՝ մեկնելու ռազմաճակատ՝ երիտասարդից մինչև տարեց։ Նույնիսկ գիտեմ՝ հոգևորականներից են ցանկացել վերադառնալ։

Արդեն ամաչում եմ մայրերի, ընտանիքների առջև: Ես չեմ կարող երևակայել, բայց սարսափելի է, մենք ամեն օր աղոթում ենք նրանց համար, մեր զինվորների համար: Կարևոր հարցերից մեկը դրամական աջակցությունն է. արդյոք բավարար փող ունե՞նք: «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար են փոխանցում բոլորը: Ամեն մարդ զանգում մյուսին հարցնում է, թե այս շաբաթ կարո՞ղ եք այսքան փոխանցել:  Կարծեմ  բոլորն էլ արդեն հասկանում են, որ եթե օգնություն է պետք, ապա ավելի կարևոր է գումար ուղարկելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում