Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Երկու կողմն էլ պարտվեցին․ Հայաստանում հաղթանակի պահանջը աստիճանաբար կվերափոխվի խաղաղության պահանջի»․ Դուբնով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը միշտ էլ ակտիվ դեր է խաղացել ղարաբաղյան բանակցային գործընթացում՝ նպաստելով հայ-ադրբեջանական երկխոսության ծավալմանը տարբեր շրջափուլերում և կազմակերպելով մի շարք հանդիպումներ հայկական և ադրբեջանական կողմերի, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Չմոռանանք, որ հենց Լավրովի ակտիվ ջանքերով մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի ունեցան շուրջ 11 ժամ տևած խորհրդակցություններ, որոնց արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները, ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․ Պուտինի ուղերձի և նշված երեք երկրների ղեկավարների պայմանավորվածության, ընդունեցին հայտարարություն հոկտեմբերի 10-ի կեսօրից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի հաստատման մասին։ Այլ հարց է, որ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին այս պայմանավորվածությունը չհարգվեց և շատ արագ խախտվեց մասնավորապես Ադրբեջանի կողմից։ Մեկ այլ կարևոր հարց է, թե ինչո՞ւ այն չհարգվեց, չպահպանվեց և ինչո՞ւ Ռուսաստանի դիվանագիտական ջանքերը ապարդյուն անցան։ Կարելի՞ է արդյոք սա համարել ապտակ Մոսկվային։

Բայց դա չէ այս պահին էականը, այլ այն, որ փորձառու դիվանագետ և Ռուսաստանի վերջին 16 տարիների արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անկախ Արցախի շուրջ և Արցախյան հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձություններից, այդ թվում՝ ս․թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից թուրքական զինուժի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ սկսված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի փաստից, անկախ լարվածության ծայրաստիճան էսկալացիայից ոչ միայն ղարաբաղյան գոտում, այլև ողջ տարածաշրջանում և իրավիճակի կտրուկ փոփոխությունից, անկախ այս նոր ագրեսիայի՝ հայ հանրության և քաղաքական վերնախավի տրամադրությունների վրա ունեցած անխոսափելի ու խիստ բացասական ազդեցությունից՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը շարունակում է խոսել վերջին ավելի քան 20 տարիների ընթացքում Մինսկի խմբի շրջանակներում քննարկվող միևնույն բանաձևի և մասնավորապես՝ տխրահռչակ փուլային կարգավորման տարբերակի մասին՝ ասելով, թե դրա հիման վրա հնարավոր է հասնել ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծմանը։

Լավրովը այս շաբաթ հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին՝ ներկայացնելով այն առաջարկները, որոնք, իր խոսքով, մշակվել են և շարունակում են մշակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և մնում են բանակցությունների սեղանին։ Դրանք են՝

  • «Ղարաբաղի շուրջ հինգ շրջաններից հայկական զորքերի փուլ առ փուլ դուրս բերում՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ և Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ մինչև Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը»։
  • «Հետագայում ևս երկու շրջանների ազատում և Ղարաբաղի կարգավիճակի որոշում»։
  • «Լեռնային Ղարաբաղի խաղաղությունն այս ամբողջ ընթացքում կապահովվի այդ թվում խաղաղապահների օգնությամբ»։

Նույն օրը՝ հոկտեմբերի 14-ին, ուղերձով ժողովրդին է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախ և առաջ խոսելով Արցախի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմի պատճառների մասին և բացելով փակագծերը նախապատերազմյան շրջանի բանակցությունների վերաբերյալ։ Փաշինյանի խոսքերով՝ Արցախի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի և արցախահայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։

Այդ պահանջի էությունը եղել է հետևյալը՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում:

«Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց։ Հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը», – պատմել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ «մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, հրաժարվել է նման ձևով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր»։

Հայ ժողովրդից բացի՝ ովքե՞ր են Փաշինյանի այս ուղերձի մյուս հասցեատերերը։ Կարո՞ղ ենք արդյոք եզրակացնել, որ Լավրովի հարցազրույցին անմիջապես հաջորդած այս հայտարարությամբ վարչապետ Փաշինյանն, ըստ էության, մերժեց Ռուսաստանի արտգործնախարարի ներկայացրած առաջարկները։ Քանի որ երկուսն էլ, կարծես թե, միևնույն կետերի և լուծման միևնույն բանաձևի մասին էին խոսում։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։

­­– Պարոն Դուբնով, Ձեր կարծիքով՝ կոնկրետ ի՞նչ ծրագրի մասին էր խոսում Լավրովը։ Խոսքը Մադրիդյան սկզբունքների հիմնական կետերի մասի՞ն է, թե՞ Կազանի փաստաթղթի կամ այսպես կոչված՝ «Լավրովի պլանի»։ Այս իրավիճակում, երբ Հայաստանում Ռուսաստանից, կարծես թե, լրիվ այլ բան են ակնկալում, օրինակ՝ ավելի հասցեական հայտարարություններ և որոշ ուժերի զսպում, ինչո՞ւ է պարոն Լավրովը կրկին ու կրկին հանդես գալիս նույն առաջարկներով։ Մինչ այս հայտարարությունն էլ ռուսական քաղաքական և լրատվական շրջանակները պատերազմի առաջին օրերից փորձում էին օրակարգ բերել Լեռնային Ղարաբաղի գոտում ռուսաստանյան խաղաղապահներ տեղակայելու հարցը։

– Դուք թվարկեցիք մի քանի վարիացիաներ, թե ինչպե՞ս կարելի է անվանել Լավրովի ներկայացրած առաջարկները, բայց, կարծում եմ, բաց թողեցիք մեկ այլ տարբերակ՝ 1997 թվականի առաջարկը, որին համաձայն էր Տեր-Պետրոսյանը։ Ես կարծում եմ, որ Լավրովը, խոսելով «5+2» շրջանների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ մասին, ոչ մի կոնկրետ ծրագիր կամ փաստաթուղթ նկատի չի ունեցել։ Նա պարզապես ներկայացրել է այն ընդհանուր բանաձևը, որը, 97 թվականից ի վեր կրելով որոշ նրբերանգային փոփոխություններ, ապրել է 23 տարի, որպեսզի վերադառնա ամենասկզբին։ Չեմ կարծում, թե դրանք զուտ Ռուսաստանի առաջարներն են, քանի որ Ռուսաստանը տվյալ դեպքում հանդես է գալիս Մինսկի խմբի անունից, և կարծում եմ, որ դա համաձայնեցված է եղել մյուս համանախագահների հետ, դա միասնական կարծիք է, և Մինսկի խումբը, նախ, այլ բան չի կարող ծնել, երկրորդն էլ՝ կարծում եմ, որ տվյալ իրավիճակում պետք էլ չէ։ Ուստի Լավրովն այս պարագայում հանդես է գալիս որպես մոդերատոր, և ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի Լավրովը տվյալ պարագայում հանդես գար Ռուսաստանի, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի անունից։

Իսկ եթե խոսում ենք կոնկրետ Ռուսաստանի մասին, ապա կրկին ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչո՞ւ պիտի Ռուսաստանը տվյալ իրավիճակում պաշտպանի Հայաստանին, որն արդեն շատ առումներով դարձել է իր ճակատագրի ու իր երջանկության կամ դժբախտության կերտողը։ Եվ Մոսկվայից շատ հաճախ էին հասկացնել տալիս, ակնարկում Հայաստանին այն մասին, որ ավելի շատ փոխզիջումներ են ակնկալում նրանից, բայց այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականից հետո, ըստ իս, շատ արագացրեց կրքերի բորբոքման պրոցեսը, և արդեն հուլիսի վերջին բոլորն էլ հասկանում էին, որ գործը գնում է դեպի պատերազմ, ու կողմերից որևէ մեկը որևէ բան չարեց դրանից խուսափելու համար։

– Փաշինյանի վերոնշյալ ելույթից կարո՞ղ ենք եզրակացնել, որ իր այդ հայտարարությամբ նա, ըստ էության, մերժեց Լավրովի առաջարկները։ Ո՞ւմ էր հասցեագրված վարչապետի ուղերձը։

– Ես կարծում եմ, որ իր ձևի մեջ դա, իհարկե, մերժում էր, բայց ես կասկածներ ունեմ, որ այդ մերժումն, իհարկե, համաձայնեցված էր Մոսկվայի հետ։ Կարծում եմ՝ տվյալ իրավիճակում նա պարզապես փորձում էր փրկել իր դեմքը։ Արտգործնախարար Մնացականյանն էլ իր հերթին շատ նուրբ, շատ ծանր և շատ լուրջ բանակցություններ է վարում Մոսկվայում կրակի դադարեցման հարցի և կարծում եմ՝ նաև բանակցությունների հետագա ձևաչափի, հակամարտության կարգավորման ուրվագծերի հստակեցման հարցերի շուրջ։ Դրանք, իհարկե, դեռևս անորոշ են, բայց դա, ամեն դեպքում, տեղի է ունենում և իմ կարծիքով, միևնույն է, տեղի է ունենում այն նույն առաջարկների շուրջ, որոնք ներկայացրեց Լավրովը։

– Իսկ ի՞նչ է սպասվում սրանից հետո։

– Ես կարծում եմ, որ Հայաստանում՝ Փաշինյանի մոտ, հայկական մոտեցումներում աստիճանաբար կսկսեն փոփոխություններ տեղի ունենալ և հաղթանակի պահանջը կվերափոխվի խաղաղության պահանջի, խաղաղության համաձայնելու պահանջի, քանի որ այժմ խաղաղությունը հաղթանակից էլ կարևոր է։ Եվ կարծում եմ, որ հենց դրանով էլ կկանխորոշվի կողմերի միջև շփումների հետագա ընթացքը։

Ինձ թվում է՝ մարտերը որոշ ժամանակ էլ կշարունակվեն, բայց աստիճանաբար դրանց ինտենսիվությունը կնվազի, քանի որ որքան ես եմ հասկանում՝ որոշ խնդիրներ Ալիևին հաջողվել է լուծել, իսկ բուն Ղարաբաղի խորքերը ներթափանցել, ինձ թվում է, նա այնքան էլ չի ուզում։ Ինձ թվում է՝ Ղարաբաղը գրավելը չի մտնում նրա ծրագրերի մեջ։ Իր համար կարևորը, ինչպես ինքն էր ասում, ստատուս-քվոն կոտրելն է, և իրեն անհրաժեշտ է գրավել որքան հնարավոր է՝ շատ տարածքներ և հետո այդ դիրքերից էլ պայմանավորվել։ Բայց ուժի դիրքերից պայմանավորվելը, կարծում եմ, այն չէ, ինչ հիմա պետք է Ալիևին։ Եթե Ալիևն ուզում է պայմանավորվել, ապա նա պետք է այնպես պայմանավորվի, որ կարողանա բնակեցնել Ջաբրայիլը։ Իսկ եթե նա փորձի պայմանավորվել ուժի դիրքերից, ապա նշանակում է՝ պատերազմը կշարունակվի, և ոչ ոք Ջաբրայիլ չի գնա։ Այս իմաստով ես համամիտ եմ որոշ փորձագետների հետ։

Կա մի այսպիսի հետաքրքիր հետազոտող՝ Լեյլա Սայֆուտդինովա, որն ասել է, թե այժմ արդեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ցավոք, հնարավոր է միայն «lose-lose» (պարտություն-պարտություն) բանաձևով, երբ երկուսն էլ, ըստ էության, պարտվել են։ Իսկ «win-lose» (հաղթանակ-պարտություն) կամ «win-win» (հաղթանակ-հաղթանակ) բանաձևերի մասին խոսելն արդեն ժամանակավրեպ է։ Իր վերջին հոդվածում Սայֆուտդինովան գրել է, որ այս վերջին իրադարձություններից հետո ակնհայտ դարձավ, որ «win-win» լուծման տարբերակը, երբ երկուսն էլ, ըստ էության, շահում են հաշտությունից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում այլևս անհնար է, և Ղարաբաղի հարցում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պարտության վրա՝ որպես կոնֆլիկտի արդյունքի և աշխատել հենց դրա վրա։ Երկու կողմն էլ պարտվել են։ Կարծում եմ՝ երկու կողմն էլ ի վերջո կսկսեն հասկանալ դա և կփորձեն գտնել հարցի լուծումը հենց այդ տրամաբանության մեջ։ Բայց, ցավոք սրտի, ես չեմ հավատում Ղարաբաղյան հակամարտության վերջնական հանգուցալուծմանը։ Կարծում եմ՝ վերջնական լուծումը հնարավոր է միայն մշտական դիտարկումների, մշտական պայմանավորվածությունների և մշտապես կաթսայի ջերմաստիճանը ստուգելու դեպքում, որպեսզի այն չբարձրանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում