Ադրբեջանի ԱԳՆ-ն Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ներառել է անցանկալի (persona non grata) անձանց ցուցակում՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Արցախ կատարած այցի պատճառով:
«Խստորեն դատապարտում ենք ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից Պետական դումայի անդամ Վիտալի Միլոնովի անօրինական այցը օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: «…» Վիտալի Միլոնովի օկուպացված տարածք անօրինական այցի հետ կապված նրա անունը ներառվել է անցանկալի օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է»,- ասվում է ԱԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում: