Wednesday, 24 04 2024
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը, մեր սահմանները. վարչապետ Փաշինյանը հանդիպել է պահեստազորայիններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս և հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին:

Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Եղբայրներ, ես շատ կուզենայի, որ այսօր ձեր առաջ ելույթ ունենալով ասեի, որ այլևս կայունությունը և խաղաղությունը մեր հայրենիքում վերականգնված է և հայրենիքն այլևս ձեր զինվորական ծառայության կարիքը չունի ու այլևս ունի կրկին ձեր քաղաքացիական ծառայության կարիքը:

Բայց դա ճշմարտություն չէր լինի, որովհետև մենք այսօր այստեղ ենք, դուք այսօր այստեղ եք, որովհետև հայրենիքն, այո, ունի ձեր և մեզնից յուրաքանչյուրի ծառայության կարիքը: Այսօր մենք գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է մոռանա իր նախորդ՝ քաղաքացիական կարգավիճակը, և մենք ամբողջ ազգով պետք է զինվորագրվենք հայրենիքի պաշտպանության գործին:

Բայց ես ուզում եմ, որ դուք լավ իմանաք, թե ինչով եք զբաղված լինելու ձեր տներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր երեխաներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով, ձեր հարազատներից հարյուրավոր կիլոմետրեր հեռանալով: Դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների, ձեր հարազատների, ձեր կանանց, ձեր ծնողների, ձեր շեմի և ձեր օջախի պաշտպանության դիրքերում: Այնտեղ, որտեղ դուք գնալու եք՝ հնարավոր է ձեր շուրջը նայելով ոչ մի ծանոթ ծառ և ոչ մի ծանոթ թուփ չտեսնեք, բայց իրականում դուք կանգնած եք լինելու ձեր երեխաների ննջարանների դռների առաջ, ձեր սեփական ննջարանների դռների առաջ, ձեր երեխաների դպրոցների առաջ, որովհետև դուք գնում եք այնտեղ՝ հայրենիքը պաշտպանելու, որպեսզի կարիք չլինի ձեր հայրենիքը պաշտպանել: Դուք գնում եք այնտեղ՝ ձեր ննջարանները պաշտպանելու, ձեր ննջարանների մուտքերը պաշտպանելու, ձեր շքամուտքերը պաշտպանելու, ձեր շենքերը պաշտպանելու, ձեր բակերը պաշտպանելու: Եվ մենք ասում ենք՝ թշնամուն թույլ չենք տա ոտնակոխ անել մեր հողը, մեր հայրենիքը, մեր սահմանները:

2016 թվականի գարնանը ես կանգնած եմ եղել ճիշտ այն տեղում, որտեղ դուք եք կանգնած: 2016 թվականին, երբ ես որոշում եմ կայացրել, որ որպես կամավոր պետք է մեկնեմ հայրենիքը պաշտպանելու՝ դա տեղի է ունեցել ընդամենը պահի, ակնթարթի տակ: Երբ առավոտյան արթնացել եմ և տեսել իմ դեռևս մի տարին չբոլորած դստերը քնած՝ ասել եմ, որ պիտի գնամ նրա խաղաղ քունը պաշտպանելու և եթե պետք լինի, ես պիտի զոհվեմ հանուն հայրենիքի, որպեսզի իմ երեխան, իմ հարևանի երեխան, իմ ընկերոջ երեխան, իմ եղբոր երեխան ապրեն և հաղթեն: Եվ մենք չենք ընկրկի, մենք չենք նահանջի, մենք չենք հանձնվի և կկանգնենք մեր հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, խոսենք նաև աշխարհում տիրող իրավիճակի մասին: Այսօր շատ են հարց տալիս, թե արդյոք մենք աշխարհում ունենք բարեկամներ: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել՝ այո մենք աշխարհում ունենք բարեկամներ, բայց այդ բարեկամները մեր փոխարեն չեն որոշելու: Բայց ես ուզում եմ ասել, որ այդ բարեկամները, աշխարհի մեր բարեկամները կպաշտպանեն մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք պարտվել՝ նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը: Եթե մենք որոշենք հաղթել՝ նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը: Եվ ես համոզված եմ, գիտեմ, որ մենք որպես հազարամյա ժողովուրդ ունենք կամք այսօր այստեղ այդ ամենադժվար որոշումը կայացնելու, և այդ դժվար որոշումը՝ հաղթելու որոշումն է: Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք:

Հայ ժողովուրդը երկիր մոլորակի վրա պիտի գոյություն ունենա հավիտյան: Մենք այսօր գոյություն ունենք այն հաղթանակների շնորհիվ, որ հազար տարի առաջ կռել են, կոփել են և պահել են մարդիկ՝ սեփական զրկանքների գնով:

Եվ մենք այսօր կերտում ենք ոչ միայն մեր այսօրվա, այլև մեր հազար տարվա ապագան: Եվ դուք հիշեք, որ ահա այս առաքելության կրողներն եք, պատմության կրողներն եք: Եվ ես կրկին ուզում եմ ասել, որ Հայաստանի, հայ ժողովրդի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես: Եվ եթե ամեն մեկս այսպես մոտենանք մեր առաքելությանը՝ մենք կլինենք անպարտելի և մենք կհաղթենք, եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ինքն է:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հավատում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ, հավատում եմ, որ դուք հերոս եք, հավատում եմ, որ դուք հաղթող եք, հավատում եմ, որ դուք արժանապատվորեն պաշտպանելու եք ձեր երեխաների, մեր երեխաների ապագան:

Եվ ուրեմն,
կեցցե՛ ազատությունը,
կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
կեցցե՛ հայկական Սփյուռքը,
կեցցե՛ Հայոց բանակը և կեցցե՛ հայ ժողովրդի հաղթանակը:
Փառքով ծառայեք, փառքով հաղթեք, շնորհակալ եմ բոլորիցդ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում