Լուրեր
Կամավորների վարկերի հետ կապված պարտքերի խնդիրը շատ արագ կլուծվի. Արտակ Մանուկյան
  • 09:15
  • 2020-10-17
  • Դիտումներ՝ *

Ինչպես բանկային համակարգը, այնպես էլ վարկային կազմակերպությունները հայտարարություն տարածեցին, որ այն պարագայում, երբ ՊՆ-ի հետ համագործակցված գործողությունների արդյունքում իրենք ստանում են անհրաժեշտ վավերապայմանները, որ տվյալ մարդը գտնվում է մարտական ծառայության մեջ և նրա հետ գալիս պարտքեր կուտակված կլինեն, ապա վստահաբար այդ պարտքերը չեղյալ կհամարվեն։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ շատ կամավորների ու աշխարհազորայինների դեպքում բանկերը պարտքերը չեն չեղարկում։

«Խնդիրն ավելի շատ այս հարցում փաստաթղթաշրջանառության էլ ավելի հստակեցման ու կարգավորման դաշտում է։ մենք այդ թեմայով քննարկում ունեցել ենք։ Այդտեղ էլ ավելի հստակեցման հնարավորություն կա, կառավարությունը տեղյակ է խնդրին և մոտ ապագայում կարգավորումները կտրամադրվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ խնդիրը շատ արագ կլուծվի։

  • Դիտումներ՝ *