Friday, 19 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել

Այսօրվա ակցիան աննախադեպ էր. ամբողջ գերմանական մամուլը անդրադարձավ, և արձագանքները բացասական չէին. Ազատ Օրդուխանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը։

 – Պարոն Օրդուխանյան, Գերմանիայի հայկական համայնքը ի՞նչ քայլեր է ձեռնարկելու հաջորդիվ։ Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։

– Եթե ինձ եք հարցնում, ես կուզեի Արցախը վայրկյան առաջ միանար Հայաստանին, և վերջացնեինք պատմությունը, քան անկախության հետևից գնայինք։ Երեսուն տարի ոչնչի չհասանք անկախության ձգտելով: Հիմա կարծում եմ՝ ամենալավ առիթն է՝ երկու խորհրդարանները որոշում կայացնեին, և Արցախը միանար Հայաստանին։ Եթե մինչև հիմա տատանվում էին, թե պատերազմով կսպառնան, պատերազմն արդեն եղել է, ավելի շատ ի՞նչ պիտի անեն: Դրանով հանդերձ, գերմանահայ համայնքը զարմանալի ձևով կազմակերպվեց, և շատ ակտիվ աշխատում ենք բոլոր դաշտերում՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ֆինանսական։ Բոլոր երեք դաշտերով, որոնցով զբաղված է Սփյուռքը, գերմանահայ համայնքը նույնպես զբաղված է Հայաստանին, Արցախին օգնելու, աջակցելու, թիկունք կանգնելու, հենարան դառնալու աշխատանքներով: Ընդ որում, տնտեսական և ֆինանսական նվիրատվությունների շրջանը շատ ինտենսիվ առաջ է գնում: Բայց կա նաև չորրորդ ուղղությունը՝ Գերմանիայից կամավորներ գալու և զինվորագրվելու:

– Շատե՞րն են ցանկանում Գերմանիայից վերադառնալ Հայաստան:

– Ես կարծում եմ, որ շատ ասվածը հարաբերական է, արդեն որոշ երիտասարդներ եկել են, և դա կշարունակվի: Եթե կոնկրետ այդ հարցը դրվի օրակարգում, ապա, այո՛, շատերը կգան: Վիճակը շատ տաք է, և ամեն մեկը ձգտում է ինչ-որ բանով օգտակար լինի: Արդեն երիտասարդներ ունենք, որ Հայաստանում են: Եկել են, որ մասնակցեն պատերազմական գործողություններին:

– Եվրոպական բազմաթիվ երկրների քաղաքներում այսօր էլ հայերը ցույցեր են անցկացնում, փողոցներ ու մայրուղիներ են փակվում: Այս ամենը նպաստելո՞ւ է, որ աշխարհն արթնանա, անտարբեր չլինի նրան, ինչ տեղի է ունենում Արցախում:

– Ցույցերի փուլը կարելի է ասել՝ ավարտվեց: Դեռևս կլինեն ցույցեր մեծ քաղաքներում՝ Մյունխեն, Շտուտգարդ և այլն, բայց հիմնական փուլն ավարտվեց: Այսօրվա ակցիան աննախադեպ էր, մենք էսպիսի բան չէինք ունեցել գերմանահայ համայնքի պատմության մեջ: Իհարկե, ճանապարհները փակելը եվրոպական ակցիա էր: Միայն Համբուրգում 3 ժամից ավելի փակ էին ճանապարհները, 22-23 կիլոմետրանոց խցանումներ էին առաջացել: Սա հզոր քայլ էր: Մենք ավելի հոռետեսական կանխատեսումներ ունեինք, որ ավելի վատ կարող էր սա վերջանալ: Բարեբախտաբար, կյանքի համար վտանգավոր քայլերի գնալով՝ ակցիան ավարտվեց առանց բախումների, առանց ավտովթարների: Ակցիան բավականին լուրջ արձագանք գտավ գերմանական մամուլում: Պատկերացրեք, այսօրվա մի ակցիան մինչև հիմա կազմակերպվող բոլոր ցույցերը՝ լինեն դրանք կանցլերի գրասենյակի առջև, Բունդեսթագի մոտ, թուրքական հյուպատոսությունների դիմաց, բոլորին գերազանցեց իր արձագանքով: Սա աննախադեպ մի բան էր, գերմանական մամուլը, հեռուստատեսային ալիքները անդրադարձան, մինչև «Շպիգել» ու «Բիլդ» գնաց հարցը: «Բիլդը», կարծեմ, աշխարհի մեծությամբ երրորդ լրատվամիջոցն է, 5,5 մլն ընթերցող ունի: Սա նշանակում է, որ ակցիան լուրջ արձագանք գտավ:

Ես կարծում եմ, որ լեգիտիմ չլինելով հանդերձ, քանի որ սա թույլատրված չէր, մարդն իրավունք չունի մայրուղիների վրա նման բաներ անել, ակցիան ունեցավ ոչ այդքան բացասական արձագանք՝ չնայած տնտեսական հարված հասցրեց գերմանական գրպանին: Ես գոնե մինչև հիմա նայում եմ գերմանական մամուլի արձագանքները, բացասական տողեր շատ քիչ կան: Այսինքն` նշանակում է՝ ավելի շատ հասկացան մարդիկ: Ես ծանոթ եմ նաև քրդական այսպիսի ակցիայի, նույնիսկ մի քուրդ իրեն այրեց ու մոխրացավ, և այդ ժամանակ գերմանական արձագանքը շատ ավելի բացասական էր, և ոստիկանները այլ մեթոդներով ցրեցին այդ ակցիաները: Մեր հանդեպ ավելի հանդուրժող էին: Դա հետաքրքիր զարգացում է: Հետաքրքիր է նաև այն, որ այսքան աչալուրջ, այսքան զգայուն, այսքան ուշադիր գերմանական ոստիկանությունը ասում է, որ իրենց համար սա անակնկալ էր: Այստեղ է, որ իրենք վատ են զգում: Նրանք հրապարակավ խոստովանեցին, որ հայերը մեզ անակնկալի բերեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում