Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Զարիֆի առաջարկած՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա ձևաչափը չի աշխատի, Երևանը դրան չի համաձայնի

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, Զարիֆը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը աջակցելու Իրանի պատրաստակամության մասին՝ «Իրան-Թուրքիա-Ռուսաստան տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում՝ որպես Մինսկի խմբի մեխանիզմի լրացում»:

ՄԱՀՀԻ  փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Իրանի ԱԳ նախարարի առաջարկությունը Հայաստանի համար ընդունելի լինել չի կարող: «Նույնիսկ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատին լրացնող մեխանիզմ այն մեզ համար ընդունելի չէ և չի գործի։ Թուրքիան նույն Ադրբեջանն է։ Հիմա երբ Ալիևը ասում է՝ հորս ճանապարհով եմ գնում, նա Թուրքիային առաջարկել է վերցնել այդ հանրապետությունն  ու տնօրինել։ Իրանը իր ներքին խնդիրներով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հուժկո պանթուրքիստական քարոզչության տակ մեծ խնդիր ունի: Երկրորդ՝ իսլամի գործոնը, Իրանը չի կարող իսլամական պետության շահերին դեմ քայլեր անել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Ռուսաստանն էլ միշտ հավասարության նշան է դրել, ուստի այս ֆորմատը չի կարող աշխատել. «Իրանը պարզապես դուրս է մղվել այս գործընթացից ու ջանքեր է գործադրում։ Նույնիսկ իրանցի փորձագետներն են ասում՝ որպեսզի Իրանը դուրս չմնա, պետք է մշակված նախագիծ ներկայացնի։ Ըստ երևույթին՝ մշակված նախագիծը դա է։ Հիմա Թուրքիայի առաջարկով գնում է  Սիրիայի տարբերակով հարցը լուծելուն։ Բայց դա, իմ կարծիքով, Հայաստանի համար ընդունելի չէ»։

Իրանագետի խոսքով՝ նման ձևաչափ Հայաստանին չի կարող պարտադրվել, դրան դեմ կլինեն նաև Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը: «Միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ Իրանը տարածաշրջանում, գուցե և ամբողջ աշխարհում միակ երկիրն է, որի շահերը համընկնում են մեր շահերի հետ։ Բայց Իրանը, ունենալով վերոհիշյալ խնդիրները, չի կարող հայանպաստ ու արդար լուծում տալ հարցին»,- եզրափակեց նա։

Իրանագետ Արմեն Վարդանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ պատերազմական գործողությունների ամենասկզբից էլ Իրանն ասել է, որ պատրաստ է ամեն կերպ նպաստել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն կրակը. «Նաև ասել է, որ կոնկրետ առաջարկություն ունի։ Բայց վերը նշվածը,  իմ կարծիքով, հաջողություն չի ունենա։ Հայաստանի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից դուրս մնացած բոլոր տարբերակներն անընդունելի են»։

Ըստ Վարդանյանի՝ այդ ֆորմատը չի կարող նաև որպես լրացում լինել ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Մանավանդ որ, ի տարբերություն Թուրքիայի, Իրանը նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ էլ չէ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում