«Պատերազմը չունի ոչ վճռորոշ փուլեր, բայց հիմա կարևոր պահ է: Ալիևի ռեժիմը բարձրացնում է դրույքները, ևս մեկ անգամ համոզվում են, որ բլից կրիգի ռազմավարությունը չի հաջողվել և նոր ուժեր են նետում մարտադաշտ: Կորուստների թիվը նրանց համար նշանակություն չունի: Սա մի պատերազմ է, որին Ադրբեջանը պատրաստվել է տասնամյակներով: Այսօր վճռվում է ոչ միայն Արցախի ճակատագիրը, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի՝ որպես անկախ, ինքնիշխան պետականություն ունեցող միավորների ճակատագիրը»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Միքայել Զոլյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը գնում է վա բանկ: «Շատ լավ հասկանում են, որ իրենց միջազգային հեղինակությունը, որպես միջազգային հանրության քաղաքակիրթ անդամի, գոյություն չունի:
«Ամեն ինչ վճռվում է ռազմի դաշտում: Բլից կրիգը չի հաջողվել, և այստեղ Ռուսաստանը ունի լայն գործիքակազմ»,- նշեց պատգամավորը:
«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը մտածում էր, որ սա մի խաղ է, որից ինքը կունենա դրական արդյունք: «Ռուսաստանը նախատեսում էր որպես փրկիչ հասնել, դա տեղի չունեցավ, և իրենք նեղվածություն են արտահայտում: Պաշտոնական Մոսկվան Ադրբեջանի գործողությունները դատապարտող տեսակետներ չի հայտնել: Ռուսաստանը փորձելու է հավասարակշռված մոտեցումներ ունենալ կոնֆլիկտի երկու կողմի հետ և պահպանել հարաբերությունները: Ռուսաստանի հետ հույս կապելը և սպասումներ ունենալը ինքնախաբեություն է:
Այս պատերազմը շատ դաժան խաղ է, ոչ մեկը ոչ մեկին չի զիջում, Թուրքիայի փորձերը՝ այս հնարավորությունն օգտագործել դիվանագիտական տիրույթում իր ազդեցությունն ավելացնել, ավարտվեցին զրո արդյունքով, վերջին հնարքը կապված կլինի այն իրավիճակի հետ, երբ ի հայտ կգա, որ Ադրբեջանի բանակը, Ադրբեջանը փլուզվում են:
Մանրամասն՝ տեսանյութում: