Tuesday, 16 04 2024
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են

Արցախի դեմ սկսած պատերազմով Ալիևը ձգտում է պահել իր կլանի երկարակեցությունը. ցեղասպանագետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների սանձազերծմամբ փորձում է լուծել իր կլանի երկարակեցության հարցը:

Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը:

«Ալիևն իր անձի, ընտանիքի և իր կլանի հետագա գոյության հարցն է դնում այս պատերազմում: Այս պատերազմում պարտությունը կարող է թվով երրորդը լինել. առաջինը Ապրիլյանն էր, հետո Տավուշի իրադարձությունները, և այստեղ համեստ արդյունքները Ալիևի համար ցանկալի չեն: Նա ձգտում է ստանալ ամեն ինչ և միանգամից, այդ թվում և Արցախը»,-շեշտեց Դեմոյանը, որը վստահ է՝ Ալիևը լայնամասշտաբ պատերազմ է սկսել համավարակի տարածման պայմաններում, քանի որ աշխարհը զբաղված է, և Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը:

«Հարցն այստեղ հայկական կողմին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելը չէ: Ալիևը վերջին 15 և ավելի տարիների ընթացքում գնել է մեծաքանակ զենքեր: Ասում են՝ եթե հրացանը պատից կախված է, այն մի օր կրակելու է: Նա հատել է այդ սահմանագիծը՝ շատ լավ հասկանալով, որ պատերազմը թանկ հաճույք է»,-նշեց ցեղասպանագետն ու հավելեց, որ այս պահի դրությամբ ադրբեջանական բանակի զբաղեցրած գծերը հետագա ծավալման առումով կարող են խոստումնալից լինել, բայց որպես հաղթանակ արձանագրելը ծիծաղելի կլինի:

Նա նկատեց, որ Ալիևը դեռևս ոչ մի զինվորականի չի պարգևատրել ինչ-որ գործողության համար, ինչը կարող էր քարոզչական մեծ հնարք լինել և ի ցույց դնել ադրբեջանական հասարակությանը, որ բանակը հաջողությունների է հասել: Պատերազմի 20-րդ օրվա դրությամբ ադրբեջանական բանակը որևէ լուրջ տեղաշարժ, առաջընթաց ռազմական տեսանկյունից չունի»,-ասաց Դեմոյանը:

Ցեղասպանագետը հաղթանակի կամ պարտության գործում կարևորեց նաև եղանակային պայմանները՝ հիշեցնելով, որ շուտով անձրևների շրջանն է սկսվում, ինչի արդյունքում ավիացիան չի աշխատի, դրոնները չեն աշխատի, տանկային շարժուն զրահամեքենաները լեռնային պայմաններում հեշտությամբ կթիրախավորվեն, իսկ տեղանքին քաջածանոթ հայկական զինուժը կարող է բավական մեծ ու ծանր կորուստներ պատճառել ադրբեջանական բանակին:

Նա ընդգծեց, որ պատերազմը կարող է կտրուկ և շրջադարձային իրադարձությունների պատճառ դառնալ: Ըստ Դեմոյանի՝ ադրբեջանական բանակի անհաջողության դեպքում ամբողջ մեղքը կբարդվի Ալիևի վրա, կարող է նաև հուժկու ներքին ընդվզում սկսել Ադրբեջանում կրած կորուստների պատճառով, քանի որ Ադրբեջանը գաղտնի է պահում կորուստների իրական թիվը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում