Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Պոմպեոն պատրաստվո՞ւմ է զանգահարել ռեգիոն

Հայաստանում հակասական արձագանքների է արժանացել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հայտարարությունն այն մասին, թե հույս ունեն, որ հայերը կդիմակայեն նրան, ինչ անում են ադրբեջանցիները:

Պոմպեոյի հայտարարությունն իհարկե խիստ բազմիմաստ է: Նա արել է անշուշտ այլ հայտարարություններ էլ, մասնավորպես Թուրքիայի աջակցության և դրա անթույլատրելիության առումով: Թե՛ Արցախի արտգործնախարարը, թե՛ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը ողջունել են ԱՄՆ պետքարտուղարի հայտարարություններն ու խոսել առարկայական քայլերի անհրաժեշտության մասին, որոնք պետք է դուրս մղեն Թուրքիային ռեգիոնից և նպաստեն խաղաղության հաստատմանը, այդ թվում՝ Արցախի ինքնորոշման ճանաչման միջոցով:

Պոմպեոն վերջին օրերին ընդհանրապես սկսել է բավականին հաճախ խոսել Արցախում պատերազմի մասին և կոչ անել, որ Թուրքիան դադարեցնի օգնել Ադրբեջանին: Ամբողջ հարցը այն է, թե ինչ կարող են հաջորդել այդ կոչերին, այսինքն՝ կա՞ն գործնական քայլեր, թե՞ պարզապես ԱՄՆ վարչակազմը նախընտրական եզրափակիչ շրջանում եկել է եզրահանգման, որ պետք է անել հայերին սիրաշահող կամ հայկական ականջը շոյող մի քանի շեշտադրում՝ ընտրությանը հնարավորինս հայկական ձայն ստանալու համար: Առավել ևս, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը բավականին հստակ է այդ հարցում և կոչ է անում ուղղակի դուրս մղել Թուրքիան Կովկասից: Ավելին, Բայդենը օրերս կոչ էր արել Թրամփին ու Պոմպեոյին աշխույժ լինել՝ ասելով, թե պատերազմի սկզբից ի վեր թե՛ Թրամփը, թե՛ Պոմպեոն որևէ հեռախոսազրույց իսկ չեն ունեցել կողմերի հետ:

Պետք է հիշել, ի դեպ, որ ապրիլյան պատերազմի օրերին ինքը՝ Բայդենը, ԱՄՆ փոխնախագահի կարգավիճակում խոսել էր թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, ինչը քիչ նշանակություն չէր ունեցել կրակի դադարեցման համար: Եվ ահա Բայդենի կոչից հետո պետքարտուղար Պոմպեոն սկսել է հաճախակի խոսել թեմայով և անում է «հույսի» մասին հայտարարությունը, թե հայերը կդիմակայեն, իսկ հետո ամեն ինչ կվերադառնա բանակցային սեղան:

Բայդե՞նն է մղել պետքարտուղար Պոմպեոյին աշխուժանալու: Դա նշանակո՞ւմ է, որ Պոմպեոն պատրաստվում է նաև զանգեր կատարել ռեգիոն, թե՞ սպասելու է՝ հայերը դիմադրո՞ւմ են, թե՞ ոչ: Հայերը դիմադրում են և վճռական են այդ հարցում, Հայաստանն ու հայ ժողովուրդը անցնող երեք շաբաթների ընթացքում չի տվել այդ հարցում կասկածի որևէ տեղիք: Իսկ ահա միջազգային քաղաքականության դերակատարներից շատ շատերը առաջացրել են իրենց հանդեպ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական կասկածների բավականաչափ հիմքեր: Սակայն Հայաստանն ու հայությունն այժմ քեն չեն քշում աշխարհի հանդեպ, այլ քշում են աշխարհի սպառնալիք դարձած թուրք-ահաբեկչական գրոհայիններին և ակնկալում, որ այդ գործում միջազգային հանրությունը կանի իրենից հասանելիքը: Իսկ այդ իմաստով ԱՄՆ դերը անշուշտ չափազանց կարևոր է:

Հետխորհրդային շրջանում, չնայած նրան, որ Կովկասը մնացել է ռուսական ազդեցության գոտի, այդուհանդերձ ԱՄՆ դերն է առանցքային եղել լայն անվտանգության և կայունության գործում: Ըստ այդմ, այն վերականգնելու համար ևս պետք է ԱՄՆ դերը, այլապես դերերը միմյանց միջև կարող են բաժանել Ռուսաստանն ու Թուրքիան: Պոմպեոյի աշխուժության ու հայտարարության տողատակերում նշմարվում է այդ հանգամանքը, սակայն չեն նշմարվում դրա հանդեպ ԱՄՆ վարչակազմի կոնկրետ մտադրությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում