Բացարձակ ճշմարտություն է, որ պատերազմը միայն ռազմի դաշտում չէ, թիկունքում պետական կառույցների համահունչ աշխատանք է պետք և ամբողջ տնտեսական պոտենցիալի ճիշտ կառավարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգահան Եղիշե Պետրոսյանը:
«Հինգերորդ շարասյունը, կարծես մուրազը փորը մնացած, մեծ հարձակումներ է սկսել գործել, դա ակնհայտ երևում է ֆեյսբուքյան վայրահաչություններով,- նկատեց երգահանը: Հարցին, թե որ թեզերն են հիմանականում քննարկում նրանք, Եղիշե Պետրոսյանը պատասխանեց. «Ռուսաստանը պահանջել է Նիկոլի հրաժարականը, և քանի որ նա չի հեռացել, պատերազմ են սկսել. այսինքն՝ այս պատերազմի մեղավորը համարում են վարչապետին, որպեսզի կլասիկ ձևով շրջանցեն իրենց հանցագործությունները, որի հետևանքն այսօր ակնհայտ է»:
«Վարչապետը դավաճանական բանակցությունները դրեց սեղանին: Երկիրը թալանել են, փափուկ բարձ են դրել միջազգային պատասխանատուների գլխի տակ, թե հողերը կհանձնեն, միայն թե մնան իշխանության: Նժարին դրված է եղել հայրենիքն ու արժանապատվությունը, նախընտրել են թուղթ փողերը, այդ փողերը պետք է պատերազմից հետո սատկացնելով հետ ստանալ, պետք է պատասխան տան իրենց դավաճանության համար»,-ասաց ԵղիշեՊետրոսյանը: Նա նաև ընդգծեց. «Վարչապետին տրված է երկրորդ շանս՝ լինելու համազգային լիդեր, առաջինը թավիշով փչացրեց»:
Մանրամասները՝ տեսանյութում: