Աթենքից հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ճեպազրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը՝ ավելացնելով, որ ողջունում են զինադադարի հայտարարությունը:
«Մեզ մտահոգում են դրա խախտումները: Հրադադարը պետք է հարգվի, տևական լուծումների կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցերով՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալով», – ասաց Դենդիասը: