Հայ բժիշկները վիրահատել են Արցախի պաշտպանության բանակի կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողին:
Infoteka24 կայքում է հայտնվել ռազմագերու՝ բժշկական հաստատությունում գտնվելու տեսանյութը. այստեղ նա բուժում է ստանում։
Նախօրեին սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում ադրբեջանցի զինվորականները ցուցադրաբար գնդակահարում են հայ աշխարհազորայիններին, որոնք գերության մեջ էին հայտնվել և զենքը վայր դրել։ Ընդ որում, հայ գերիներից մեկը մոտ 70 տարեկան էր։
Այս միջադեպը երկու բանակների, երկու ժողովուրդների միջև տարբերության լավագույն ցուցանիշն է: Ադրբեջանա-թուրքական զինվորականները և նրանց ահաբեկչական վարձկանները եկել են հայկական երկիր մեկ նպատակով` սպանել, մաքրել տարածքը հայ բնակչությունից, մինչդեռ Արցախը պայքարում է ոչ միայն իր գոյատևման, այլ նաև քաղաքակրթության և մարդկային արժեքների փրկության համար: