Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Իրանը զգուշացրել է Բաքվին. ինչ լրացում է քննարկվում

Իրանական «Իռնա» գործակալությունը հայտնելով Իրանի արտգործնախարար Զարիֆի և Բաքվի արտգործնախարարի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին՝ արտահայտվել է Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափի օգտին՝ որպես Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի լրացում: Իրանի արտգործնախարարի այդ հայտարարությունը անկասկած ակնարկ է, որ Թեհրանը թույլ չի տա որևէ գործընթացի Անկարայի ներգրավում, եթե դուրս է մնում ինքը: Իսկ այն, որ Անկարան, Բաքվի միջոցով շարունակելով պատերազմը, փորձում է լուծել հենց այդ՝ ձևաչափ ներգրավվելու և որոշումների կայացմանը որևէ մեկից ոչ պակաս մասնակցություն և դեր ունենալու հարցը՝ կասկածից վեր է: Թեհրանն ըստ էության զանգահարել է Բաքու զգուշացնելու՝ կա՛մ, Թուրքիայից բացի, կներգրավվի նաև ինքը, կա՛մ թույլ չի տա որևէ այլ կերպ Անկարայի մասնակցություն: Թե ինչպես թույլ չի տա Իրանը՝ սա արդեն թերևս հասկանալի կլինի Ադրբեջանին, որովհետև Բաքվում գուցե լավ են պատկերացնում, թե Իրանն ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանի համար, ընդ որում՝ նաև ռազմական իմաստով:

Մյուս կողմից, սակայն, Իրանի արտգործնախարարի հայտարարությունը կարող է լինել ահազանգ, որ իսկապես կա քննարկում Թուրքիայի որևէ ներգրավման շուրջ պայմանավորվածության համար: Զարիֆի հայտարարությունը կարծես թե վկայում է, որ Թեհրանն առնվազն ունի այդ կապակցությամբ կասկածներ, եթե չասենք այն մասին, որ ունի տեղեկատվություն: Իրանը հաղորդակցության մեջ է ռուսական կողմի հետ՝ թե՛ նախագահի, թե՛ արտգործնախարարների մակարդակով, իսկ օրերս էլ Մոսկվայում Իրանի դեսպանը հանդիպել էր ՌԴ երկու փոխարտգործնախարարներին: Չի բացառվում, որ Մոսկվան Թեհրանին իրազեկել է կամ ներկայացրել տարբերակ՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի, այսպես ասած, լրացման որևէ գաղափարի վերաբերյալ: Եթե Ռուսաստանը քննարկում է այդպիսի հարց Անկարայի հետ՝ հրադադարի հասնելու համար, ապա թերևս դեմ չի լինի Թեհրանի ներգրավվածությանը՝ Թուրքիայի դեմ մենակ չմնալու համար:

Բայց նախ՝ դա նշանակելու է Ռուսաստանի հերթական ռազմավարական պարտությունը Անկարային: Մյուս կողմից՝ Անկարան ու Բաքուն կարող են դեմ լինել Թեհրանի մասնակցությանը, ինչի համար էլ Զարիֆը զգուշացրել է թերևս, որ Իրանը չի հանդուրժի Թուրքիայի որևէ «բացառիկ» դեր, չի հանդուրժի դուրս մնալու որևէ հեռանկար:

Անկասկած է մի բան, որ պատերազմական գործողություններին զուգահեռ՝ ընթանում են գերակտիվ դիվանագիտական շարժեր, և Հայաստանի թե՛ քաղաքական ղեկավարությանը, թե՛ հանրությանը անհրաժեշտ է ռազմադաշտում վճռականությանը զուգահեռ նույնքան պատրաստված և համախմբված լինել քաղաքական դաշտում ծավալվող իրողություններին, ընդ որում՝ ունենալով ոչ միայն եղած քննարկվող թեմաների վերաբերյալ սեփական տակտիկական և ռազմավարական մոտեցումներ, այլ նաև սեփական գաղափարներ՝ տակտիկական ճկունության համար:

Հատկանշական է նաև, որ վերջին օրերին նկատելիորեն աշխուժանում է ԱՄՆ-ը: Ի դեպ, այդ իմաստով էլ հատկանշական է Իրանի հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահության «լրացման» մեխանիզմի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում