Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ո՞ւմ նպատակն են խաղաղապահները. հայ ժողովուրդն ասել է իր նպատակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ ակտիվորեն քննարկվում է արցախյան գոտում խաղաղապահների տեղակայման հարցը: Թեմային անդրադարձել է նաև Դմիտրի Պեսկովը: Կրեմլի խոսնակը դարձյալ ի պատասխան հարցի ասել է, որ խաղաղապահների տեղակայման համար պետք է լինի երկու կողմի համաձայնությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի, սակայն առայժմ իրենք չեն լսել որևէ պատասխան: Խաղաղապահների թեման թե՛ նոր չէ և թե՛ պատահական չէ: Երբ պատերազմ է, ապա միանգամայն տրամաբանական է դառնում, որ լողում են ամենատարբեր թեմաներ, որոնք պարունակում են ամենատարբեր շահեր ու շարժառիթներ: Անկասկած է, որ խաղաղապահները դա ոչ թե լուծում են, այլ ազդեցության միջոց: Իհարկե, դրանք կարող են այդ միջոցը լինելով հանդերձ, դառնալ միջանկյալ որևէ լուծման մեխանիզմի մաս, սակայն անկասկած է, որ խաղաղապահները լուծում չեն, այն էլ տևական: Խաղաղապահները ամեն պահի կարող են փոխել իրենց «նախնական նշանակությունը», կարող են հեռանալ, կարող են չխառնվել, կարող են խառնվել որևէ մի կողմից և այլն:

Հետևաբար, եթե քննարկվում է խաղաղապահների որևէ հարց, ապա անշուշտ պետք է առաջին հերթին նկատի ունենալ հենց այդ հանգամանքը, ըստ այդմ էլ որոշել՝ ինչպես մասնակցել քննարկումներին: Քննարկումներին մասնակցել, սակայն, թերևս պետք է, կամ ավելի շուտ՝ պետք չէ չմասնակցել այդօրինակ քննարկումներին, որովհետև դրանք ներկայումս կարող են պարունակել զուտ տակտիկական նկատառումներ այս կամ այն կողմից, իսկ Հայաստանին պետք չէ քաղաքական-դիվանագիտական իմաստով դուրս մնալ այդ ամենից: Դա պետք է նաև մեր բանակին, որովհետև, ի վերջո, հարկ է հիշել մի բան՝ եթե մեր բանակը իր ռազմական սխրանքով կանխորոշում է դիվանագիտական էֆեկտը, ապա դիվանագիտական էֆեկտն էլ պետք է կանխորոշի բանակի համար որոշակի ամրություններ և հարկ եղած դեպքում՝ ռազմական բեռի թեթևացում:

Ամբողջ հարցը այն է, որ տակտիկական գործընթացներին Երևանը պետք է մասնակցի՝ ունենալով շատ հստակ ստրատեգիական գնահատում և նպատակ, պատկերացում: Հետևաբար այստեղ է, որ խաղաղապահները մեզ համար չեն կարող լինել ստրատեգիա, առավելագույնը կարող են լինել ստրատեգիային համահունչ, անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ տարր: Ասել կուզի, եթե դիցուկ, մենք կարող ենք խաղաղապահների տակտիկական քննարկումով Ռուսաստանից այս պահին կորզել ռազմավարական համաձայնություններ, ապա դա առնվազն պետք է փորձել, սակայն, իհարկե, աչալրջությամբ, որպեսզի հետո չստացված ռազմավարական համաձայնության պարագայում չմնանք տակտիկական քննարկման գերի: Միով բանիվ, պատերազմը ռեգիոնում չափազանց բարդ է, և դիվանագիտական ճակատում թշնամին ու բարեկամը նույնքան պարզորոշ ու հստակ չեն, որքան ռազմի դաշտում: Հետևաբար՝ այդ ճակատում մենք պետք է ունենանք բավարար զգոնություն և ճկունություն միաժամանակ: Մի բան հստակ է, որ Հայաստանի համար խաղաղապահների հարցն առարկայական քննարկման արժանանալ կարող է կարգավիճակի հարցի երաշխավորվածության պայմաններում: Խաղաղապահներն իրենք չեն կարող լինել որևէ բանի երաշխավոր: Նրանք կարող են լինել դիվանագիտական-քաղաքական երկխոսության գործիք, միջոց:

Այդ տեսանկյունից Երևանը արտահայտվել է շատ հստակ, վարչապետ Փաշինյանի ուղերձում՝ ասելով, որ մեր վերջնական նպատակը Արցախի ինքնորոշման ճանաչումն է: Այլ կերպ ասած, որևէ բան չի կարող փոխարինել այդ նպատակը, այդ նպատակը չի կարող փոխարինվել միջանկյալ նպատակներով: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցությանը լինել «վերին աստիճանի» կառուցողական, սակայն ոչ իր գլխավոր նպատակի և անվտանգության հաշվին, հետևաբար՝ «վերին աստիճանի կառուցողականությունը» չի կարող վերաբերել այլ ուժային կենտրոնների քաղաքական նպատակների՝ ինչպիսին խաղաղապահներն են: Չի կարող, առնվազն քանի դեռ այդ նպատակն ունեցողների համար էլ վերաբերելի չէ Հայաստանի և հայ ժողովրդի նպատակնը: Այդ նպատակին հասնելու համար մեր սպաներն ու զինվորները, մեր պահեստազորն ու կամավորները այսօր կյանքի գնով կռվում են Արցախում, և այդ նպատակին հասնելու համար մեր դիվանագետներն ու քաղգործիչները պետք է մարտնչեն իրենց ճակատում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում