Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի հանրապետական նախկին առաջնորդ Թոմ Դելեյը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկության: Երդվյալ ատենակալները նրան արդեն մեղավոր են ճանաչել Տեխաս նահանգում ընտրությունների համար հանգանակված գումարների անօրինական օգտագործման համար: Վերջին խոսքը դատավորինն է: Գումարի չափը, որն օգտագործել է Դելեյը, կազմում է $ 190 հազար: Դելեյն իր մեղքը չի ընդունել եւ պնդում է, որ իր կատարած քայլերն օրինական են: