Լուրեր
Ստատիստիկա չունենք՝ քանի զինծառայող է վարակվել կորոնավիրուսով. Արծրուն Հովհաննիսյան

Անկեղծ ասած՝ ստատիստիկա չունենք, թե քանի զինծառայող է վարակվել կորոնավիրուսով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս համառ մարտերի ընթացքում, եթե այդ դեպքերը ծանր իրավիճակի չեն հասցնում, չենք էլ կարողանում թեստավորում անել, որովհետև մեր ամբողջ բանակը, ամբողջ Զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ՝ որոշ տեղերում շատ լարված մարտական գործողությունների, որոշ տեղերում՝ որոշակի թեթև, անպես որ շատ դժվար է սա իրականացնելը», – ասաց Հովհաննիսյանը։

  • Դիտումներ՝ *