Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Ռեգիոնը թուրքական փակուղում. հրադադարն ու Անկարայի պահանջները

Անկասկած է, Ռուսաստանն ուզում է, որ, այսպես ասած, ինքը լինի իր հրադադարի երաշխավորը կամ վերահսկողը:

Այստեղ պետք է դիտարկել այդ ցանկության հանդեպ երկու վերաբերմունքի հարթություն՝ հակամարտող կողմեր և այլ ուժային կենտրոններ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են իրավիճակում: Դրանք են Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները, Իրանը, ինչպես նաև ահաբեկչական պատերազմ հրահրած Թուրքիան: Ինչպիսի՞ն է Հայաստանի և Ադրբեջանի վերաբերմունքը հրադադարի վերահսկման համար շփման գծի երկայնքով ռուս ռազմական դիտորդների տեղակայման մտքի նկատմամբ: Սրա վերաբերյալ թե՛ Երևանի, թե՛ Բաքվի պաշտոնական արձագանքներ հայտնի չեն: Հաշվի առնելով այն, որ Երևանը մշտապես հավատարմություն է հայտնել հրադադարի համաձայնությանն ու ընդամենը պատասխանել ադրբեջանական խախտումներին, կարող ենք ենթադրել, որ սկզբունքորեն դեմ չի լինի շփման գծի երկայնքով ռուս ռազմական դիտորդների տեղակայմանը: Խոսքը դիտորդների, ոչ թե կարգավորման որևէ տարբերակով խաղաղապահների տեղակայման մասին է: Սակայն ամբողջ հարցն այն է, որ մյուս կողմում Բաքուն չէ, այլ Անկարան: Անկարան էլ համաձայն չէ Ռուսաստանի առաջարկին և պետք չէ բացառել, որ Անկարան պահանջում է նաև իր դիտորդական մասնակցությունը, թեկուզ շփման գծի հակառակ կողմից: Դա էլ իր հերթին արդեն, բնականաբար, անընդունելի է դառնում Երևանի համար՝ մի շարք պատճառներով: Եվ այստեղ խոսքը ոչ միայն անընդունելիության, այլև վտանգավորության մասին է, քանի որ խոսքն արդեն վերաբերում է հակամարտության գոտում Թուրքիայի լեգիտիմ ներկայության մասին:

Այլ կերպ ասած, Անկարան ներկայումս դրել է սեփական ռազմական արկածախնդրությունը, ահաբեկչական պատերազմի միջոցով պարտադրել փորձող ներկայությունը լեգիտիմացնելու հարց: Ուշադրություն դարձնենք, խոսքը ոչ թե քաղաքական, այլ հենց ռազմական ներկայությունը լեգիտիմացնելու մասին է: Ռուսաստանը մեծ հավանականությամբ անկարող է միայնակ մինչև վերջ ընդդիմանալ դրան, ինչը նշանակում է, որ նա կզսպի պատերազմի ռեգիոնալ ծավալների վերածվելու ռիսկը, սակայն արցախյան գոտում այն կարող է շարունակվել, կամ Մոսկվան կհամաձայնի Թուրքիայի պայմաններին: Վարչապետ Փաշինյանի հոկտեմբերի 14-ի ուղերձի պատճառահետևանքային տողատակում առանցքային գործոններից կամ շարժառիթներից մեկը հենց այդ իրավիճակն ու իրողությունն է՝ թուրքական ռազմական ներկայության լեգիտիմացման տարբերակի մերժումը: Կպնդի՞ Վաշինգտոնը, որ Թուրքիան պետք է դադարեցնի Բաքվին աջակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում