Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում հայ ռազմագերիների սպանությունը

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարությունը: Զոհրաբյանն ասաց, որ այս դեպքով պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին:

«Ես զարհուրել եմ այդ տեսանյութը նայելով: Արդեն պատրաստել եմ բոլոր նյութերը: Եվրոպական բոլոր կառույցներ, մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԽԽՎ նախագահին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին այդ տեսանյութն իր կից գրությամբ ուղարկվելու է:

Միջազգային հանրությունը, եթե չտեսնի, որ այս պատերազմն արդեն դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից և սա շատ ավելի լուրջ, գլոբալ պատերազմ է դառնալու, միջազգային հանրությունը, եթե շարունակի բավարարվել կոչերով ու չբռնի Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրիայից ու Լիբիայից բերված ահաբեկիչների ձեռքը, որոնք գործում են շատ ավելի դաժան մեթոդներով, քան «Իսլամական պետությունը», այս նույն ուղտը չոքելու է միջազգային հանրության դռանը»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ հայ ռազմագերիների գնդակահարությունը միանշանակ ռազմական հանցագործություն է մարդկության դեմ:

«Սա բոլոր միջազգային կոնվենցիաներով ռազմական հանցագործություն է մարդկության դեմ, այն կոնվենցիաներով, որը ստորագրել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան ու ամեն օր, իրենց ոտքի տակ գցած տրորում են: Նամակներն ուղարկելու եմ առավոտյան, որովհետև գնդակահարվում են մարդիկ, դրան պետք է տրվի հստակ գնահատական:

Գնդակահարվում են մարդիկ` փաթաթված Հայաստանի Հանրապետության պետական դրոշով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում