Սոցցանցերում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ հայերի դեմ ադրբեջանական կողմում կռվող վարձկանները տարաձայնություններ են ունեցել: Նրանք փորձում են ամեն գնով լքել Ադրբեջանը՝ գիտակցելով, որ այս պատերազմում նրանք ոչ թե պարզապես վարձկաններ են, այլ մարդկային վահաններ և թնդանոթի միս թուրք-ադրբեջանական բանակի համար, քանի որ իրենց հրամայված է առաջին գրոհներն իրականացնել Արցախի ճակատի բոլոր թեժ կետերում: Բացի այդ, խուճապ ու դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս զոհվածների մարմինները դուրս բերել մարտի դաշտից:
Շատ տեղերում արկերի պայթյուններից հետո մարդկային մարմինների մնացորդները բորենիների և շնագայլերի բաժին են դառնում: Ադրբեջանցի զինվորների և սպաների մարմինները դուրս չեն բերվում՝ կորուստների իրական պատկերը քողարկելու համար, և վարձկանների դիակները չեն տարհանվում`նրանց ներկայությունը հաստատող հետքերը ծածկելու համար:
Գերմանացի լրագրող և Մարոուի մրցանակակիր Լինդսի Սնելը իր էջում թվիթ է տեղադրել, որը հաստատում է վերը նշվածը. «Սիրիայի ազգային բանակի երկու աղբյուրներ հայտնում են, որ անցած գիշեր «Համզա»-ի 300 մարտիկներ Ադրբեջանից վերադարձել են Սիրիա: Նրանք հրաժարվել են կռվել «Համզա»-ի զինյալի մահվանից հետո: Նրանք չեն վճարվել, և նրանց վնասվածքները չեն բուժել: Աղբյուրը կարծում է, որ հնարավոր է՝ նրանց բանտարկվեն»:
2 SNA sources said 300 Hamza fighters returned from Azerbaijan to Syria last night. They'd been refusing to fight since the death of a Hamza man from Kafr Halab. They weren't paid and won't receive treatment for their injuries. One source thinks they might be jailed.
— Lindsey Snell (@LindseySnell) October 13, 2020