Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:
«Ջալալ Հարությունյանը արժանացել է այս կոչմանը վերջին 19 օրվա պատերազմական գործողություններում փայլուն իրականացած ղեկավարության համար»,- ասել է Հարությունյանը: