Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

ԱՄՆ-ն աշխուժացավ. հանգուցային օրը հաստատվեց

Հոկտեմբերի 14-ը՝ Արցախի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի 18-րդ օրը, անկասկած որոշակիորեն հանգուցային էր քաղաքական զուգահեռ գործընթացի իմաստով: Վարչապետ Փաշինյանի ուղերձի տրամաբանությունն ու փաստն արձանագրելով՝ մենք արձանագրեցինք, որ այն վկայում էր Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմի ռազմաքաղաքական համատեքստի որոշակի նոր հանգրվանի կամ փուլի մասին:

Իրադարձությունների հետագա զարգացումը արագորեն հաստատեց մեր այդ գնահատականը: Եվ դրանցում առանցքայինն իհարկե Էրդողան-Պուտին զանգը չէ, որ տեղի ունեցավ Էրդողանի նախաձեռնությամբ: Առանցքային է թերևս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, որում Վաշինգտոնն այդպիսի բարձր մակարդակում առաջին անգամ ազդարարեց Ադրբեջանին Թուրքիայի ուղիղ աջակցության հանգամանքը: Պոմպեոն ոչ միայն արձանագրեց այդ հանգամանքը, այլ նաև կոչ արեց Թուրքիային հրաժարվել այդ աջակցությունից: Կլսի Անկարան, թե ոչ, բավարար կլինի այդ կոչը, թե ոչ՝ այլ հարց է: Այստեղ պետք չէ ունենալ պատրանքներ, քանի որ Էրդողանի փողոցային քաղաքականության ոճը անցել է շատ տեղերում, անգամ Վաշինգտոնում՝ հիշենք հայկական ցույցի մասնակիցների հանդեպ Էրդողանի թիկնապահների բռնությունը, որ Վաշինգտոնը գործնականում թույլ տվեց նրան մարսել: Հետևաբար մտածել, թե Էրդողանը մեկ կոչով հրաժարվելու է իր պատերազմական լայն արկածախնդրությունից՝ կլինի միամտություն:

Տվյալ պարագայում մեր ուշադրությունը արժե դարձնել հանգամանքին և հարցերին, թե արդյոք Պոմպեոյի հայտարարությունը նշանակո՞ւմ է ԱՄՆ մոտեցումների և վարքագծի փոփոխություն, այս օրերին բավականին պասիվ և սառը վարքագծի փոփոխություն: Այս համատեքստում էլ հարցերի շրջանակում է և այն, թե ինչ, այսպես ասած, պատճառահետևանքային կապ կարող է լինել Էրդողանի՝ Պուտինին հասցեագրված հեռախոսազանգի և Պոմպեոյի հայտարարության միջև:

Ժամանակագրական առումով հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարը՝ անկասկած ոչ առանց նախագահի գիտության, իսկ հետո եղել է Էրդողան-Պուտին զրույցը, համենայնդեպս լրահոսում եղած ժամանակագրական առումով: Արդյոք ԱՄՆ վարքագծի փոփոխությո՞ւնն է պայմանավորել Էրդողանի զանգը, և նա փորձել է Պուտինի հետ պայմանավորվել ԱՄՆ աշխուժացման դեմ, թե՞ ԱՄՆ-ն աշխուժացել է՝ նկատելով, որ Էրդողանն ու Պուտինը կարող են պայմանավորվել հերթական անգամ՝ ԱՄՆ դեմ դիրքավորվելու համար, այս դեպքում՝ Կովկասում, ինչպես 100 տարի առաջ:

Միևնույն ժամանակ, սակայն, պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ նախօրեին ՌԴ փոխարտգործնախարար Րյաբկովն է արել հայտարարություն, որ Մոսկվան Արցախյան հարցով պատրաստ է Վաշինգտոնի հետ առերես հանդիպման, ընդ որում՝ մինչև նախագահի ընտրությունը: Արդյոք Կրեմլը այդ իմաստով ունի՞ առաջարկ այդ ընտրությանը գնացող Թրամփին, և կարո՞ղ է այն կապված լինել Թուրքիային կարմիր գծերից անդին զսպելու հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում