Բրազիլացի գիտնականները ենթադրում են, որ COVID-19-ն ունակ է հարուցելու ուղեղի որոշ փոփոխություններ: Այս ուսումնասիրությունները հրապարակված են medRxiv պորտալում:
Փորձագետները պարզել են, որ SARS-CoV-2-ը հարձակվում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջների վրա` վնաս պատճառելով գլխուղեղի կեղևին: Սա կարող է հանգեցնել շիզոֆրենիայի, Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունների դրսևորումների:
Հետազոտության համաձայն՝ նման փոփոխություններ նկատվում են ոչ միայն կորոնավիրուսի ծանր ընթացք ունեցող հիվանդների մոտ, այլ նաև նրանց մոտ, ում մոտ այն ընթացել է մեղմ ձևով:
Գիտնականները նշում են նաև, որ COVID-19-ի ախտանիշները, ինչպիսիք են գլխացավը, նոպաները և հոտի կորուստը, կապված են նյարդաբանության հետ: Այժմ նրանք պատրաստվում են պարզել, թե ինչպես է վիրուսը հասնում կենտրոնական նյարդային համակարգ: