Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Կբավականացնի՞ Պուտինին համարժեքությունն ու վճռականությունը

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, որն առաջինն է արցախյան գոտում Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմից ի վեր: Այդ հեռախոսազրույցը տեղի է ունենում Ռուսաստանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ին հրադադարի եռակողմ համաձայնության՝ առ այսօր չիրականացվելիության ֆոնին: Հեռախոսազրույցը եղել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, ինչպես հայտնել է Կրեմլի կայքը:

Անկասկած է, որ մոսկովյան հրադադարի՝ այդպես էլ առ այսօր չհաստատվելու բուն պատճառը Թուրքիան է, որովհետև բավական է, որ Անկարան դադարեցնի աջակցությունը Բաքվին, Ադրբեջանը կանգ կառնի անմիջապես: Որովհետև Անկարայի ռազմական օժանդակությամբ հանդերձ՝ Բաքուն կրում է ահռելի կորուստներ: Պատկերացնել կարելի է, թե դրանք ինչպիսին են լինելու առանց Անկարայի՝ հատկապես օդային աջակցության:

Թուրքիան, սակայն, հենց այն բանի համար է սկսել պատերազմ, որ հաշվի նստեցնի Ռուսաստանին իր հետ՝ Կովկասի ապագայի և ռազմաքաղաքական անվտանգային համակարգի հարցերում, ոչ թե Բաքվի համար լուծի Արցախի խնդիրը: Թուրքիայի համար այդ խնդիրը պատրվակ է, ոչ թե նպատակ: Հետևաբար Էրդողանի զանգը Պուտինին պետք է դիտարկել հենց այդ նպատակների համատեքստում, որից էլ առաջանում են հարցերը՝ ի՞նչ է նա խոսել Պուտինի հետ, խոսել է թելադրո՞ղ դիրքից, թե՞ փորձել է նվազեցնել պահանջները և ակնկալել համաձայնություններ առայժմ ավելի փոքր ծավալով: Եթե Էրդողանը լիներ թելադրող դիրքում, ապա հազիվ թե ինքը զանգահարեր Պուտինին: Կսպասեր նրա զանգին:

Այն, որ Էրդողանին թելադրող դիրք դուրս գալ թույլ չի տվել հայկական զինուժը՝ ակնառու է: Ահռելի մասշտաբի գրոհը հանգեցրել է որոշ հատվածներում առաջխաղացման՝ ինչպես նկատեց վարչապետ Փաշինյանը, սակայն միևնույն ժամանակ ահռելի քանակի կորստի: Իսկ այդ կորուստները կարող են խնդիր չլինել կարճ ժամանակահատվածում, բայց այդ ժամանակահատվածը սահմանափակ է: Ավելին, Թուրքիան դրան զուգահեռ փաստացի հայտնվել է ահաբեկիչների՝ Կովկաս ներբեռնման հարցում ապացուցված մեղսակցի դերում՝ Բաքվի հետ միասին: Իսկ Ալիևի համար դա խնդիր է, որը անկասկած որոշակի ազդեցություն է թողնելու նրա և Անկարայի միջև, այսպես ասած, հասկացվածության վրա:

Այդպիսով, ինչ է ասել Էրդողանը Պուտինին, և հակառակը: Պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել է Կրեմլը, նշվում է, որ Պուտինը խիստ անհանգստություն է հայտնել ահաբեկիչների առկայության առնչությամբ, միևնույն ժամանակ խոսել են կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության և քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած բովանդակության շրջանակում: Պուտինը խոսել է նաև Սիրիայի և Լիբիայի մասին՝ նշելով այդ ուղղությամբ ռուս-թուրքական դիվանագիտական երկխոսության արդյունավետությունը: ՌԴ նախագահը ակնարկել է, որ Մոսկվան դո՞ւրս կգա այդ երկխոսությունից, եթե Անկարան, այսպես ասած, դուրս չգա իր կենսական տարածքից, թե՞ Պուտինը պատրաստ է հրադադարի դեպքում նույն կերպ երկխոսել Անկարայի հետ նաև Կովկասում:

Սրանք անշուշտ հարցեր են, որոնց առանցքային պատասխանը ձևակերպվում է մարտադաշտում՝ հայկական զինուժի դիմադրությամբ: Քաղաքական դաշտում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մինչև վերջ վճռական դիմադրելու է որևէ գործարքի մանրադրամ դառնալու մարտահրավերներին՝ լինի դա արևմտյան, թե, այդպես ասած, մադրիդ-լավրովյան:

Կգտնի՞ ՌԴ-ն կամք և վճռականություն համարժեք լինելու ռազմավարական դաշնակից դիտվող Հայաստանի այդ վճռականությանը և գործնականում առաջին անգամ չտրվելու թուրքական որևէ շանտաժի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում