Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Արցախցի երեխաների կրթության իրավունքը պետք է իրացվի և իրացվում է. այս ճակատում էլ պետք է արվի առավելագույնը

«Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված երեխաները պարտադիր կերպով պետք է օգտվեն կրթության իրենց իրավունքից։ Նրանք մեկ օր անգամ չպետք է հետ մնան դպրոցական ծրագրից, իսկ ավելի փոքրերը պետք է հաճախեն նախակրթարաններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից հետո Արցախում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերը ռմբակոծության տակ պահելու պատճառով Արցախից Հայաստան, Հայաստանի տարբեր քաղաքներ ու բնակավայրեր են տեղափոխվել բավական մեծ թվով արցախցիներ՝ հիմնականում կանայք և երեխաներ, ինչպես նաև տարեցներ։

«Արցախից տեղափոխված երեխաները պետք է իրացնեն իրենց կրթության իրավունքը, իսկ թե ինչպես՝ դա արդեն պատկան մարմինների գործն է։ Պետք է արվի առավելագույնը, որ Հայաստանում գտնվող արցախցի երեխաները հաճախեն դպրոց, մանկապարտեզ։ ՀՀ տարածքի ցանկացած կետում գտնվող արցախցի երեխան պետք է գնա դպրոց՝ առանց այլևայլության։ Դա ցանկացած վարչական շրջանի, համայնքի, դպրոցի տնօրենի պարտականությունն է այդ երեխաներին ապահովել կրթությամբ։ Հակառակ քայլը դավաճանություն է։ Այսօր Հայաստանի տարածքում չպետք է լինի դպրոց, մանկապարտեզ, որի դուռը արցախցի ծնողը ծեծի ու ներսից բացող չլինի, կամ իրեն մերժեն։ Նույնն էլ նախակրթարանները։ Սա էլ մի ճակատ է, կրթության ճակատն է, ու այդ ճակատում էլ պետք է արվի առավելագույնը։ Հայ երեխան, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել, պետք է գնա դպրոց՝ լինի խաղաղություն, թե պատերազմ։ Սա մեր ՏԻՄ մարմինների թիվ մեկ պարտականությունը պետք է լինի այսօր»,- ընդգծեց Բախշյանը։

Մեր դիտարկմանը՝ եթե արցախցի ծնողը չի ցանկանում երեխային դպրոց ուղարկել, ինչ պետք է արվի, Բախշյանը պատասխանեց. «Ծնողի հայեցողությունը շատ կարևոր է։ Ի վերջո, մեր օրենքով ծնողն է ընտրում դպրոցը, կարևոր չէ՝ ռազմական դրություն է, թե ոչ։ Բայց եթե ծնողը դպրոցը ընտրել է, գնացել է դպրոց, թակել է այդ դպրոցի դուռը, ապա այդ երեխային պետք է ընդունեն։ Եվ դա այդպես է։ Այս օրերին բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում սիրով բոլորին ընդունում են ու ամեն ինչ անում են այդ երեխաների համար։ Հակառակ որևէ դեպքի ես ականատես չեմ եղել ու չեմ լսել»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ևս հաստատեցին, որ ամեն ինչ արվում է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը ապահովելու համար։ Դպրոց հաճախել ցանկացող ցանկացած երեխայի դպրոցի կողմից տրամադրվում են անհրաժեշտ բոլոր գրքերը, գրենական պիտույքները: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովում է իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը։ Երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ երեխաները ընդգրկվում են ուսումնական գործընթացում՝ անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականներն ապահովված են անհրաժեշտ դասագրքերով և գրենական պիտույքներով»,- փոխանցեցին նախարարությունից։

Պատահականության սկզբունքով մեր զանգահարած դպրոցներում, մանկապարտեզներում, այո, կային շատ արցախցի երեխաներ։ Մեզ փոխանցեցին, որ երեխաները իրենց շատ լավ են զգում, ակտիվ մասնակցում են դասերին, ու ամեն ինչ արվում է, որ նրանք որևէ բանի կարիք չունենան։

Մեր զրուցակից արցախցի մի քանի ծնողներ հաստատեցին, որ իրենց երեխաները դպրոց հաճախում են։ Հաճախում են իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ։ Կային, սակայն, ծողներ, որոնք դեռ երեխաներին դպրոց չէին ուղարկում։ Ծնողներից մեկն ասաց, որ երեխաները դեռ սթրեսային վիճակում են, ամեն աղմուկից, անգամ մեքենաների ազդանշաններից վախենում են, ու այս պահին հոգեբաններն են աշխատում երեխաների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում