Լուրեր
Թուրքիայից ամեն ինչ սպասելի է. այս երկիրը չի ընդունում խաղի կանոնները
  • 12:30
  • 2020-10-15
  • Դիտումներ՝ *

Արաբ վարձկանները Ադրբեջան են տեղափոխվել դեռևս սեպտեմբերի 22-ին: Այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Դատելով սոցիալական ցանցերում արաբ օգտատերերի գրառումներից՝ վարձկաններին խոստացել են, որ նրանք Ադրբեջանում հսկելու են սահմանային ինչ-որ օբյեկտներ, ապա նրանց տվել են սահմանային զորքերի հանդերձանք, ինչից հետո էլ անմիջապես ուղարկել են Արցախի հետ սահման: «Տեղեկություն կա, որ հավաքագրվում է նոր խումբ, որը բաղկացած է շուրջ 500 հոգուց»,-ասաց Գրիգորյանը:

Գրառումների համաձայն՝ վարձկաններն առաջնագծից գրում են, որ խաբված են իրենց զգում, աջակցություն չեն ստանում, բայց հետ դառնալու հնարավորություն չունեն: «Ենթադրում եմ, որ վարձկանները հետ գնալու փորձեր են արել, ի պատասխան ադրբեջանական կողմից կրակ են բացել, որպեսզի նրանք չլքեն առաջնագիծը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *