Tuesday, 09 06 2026
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում

Շփման գծում մարտերը շարունակվում են. Ադրբեջանի ԶՈՒ-ն մեծ թվով կենդանի ուժի կորուստներ է կրել

Արցախի և Ադրբեջանի շփման գծում վաղ առավոտից վերսկսվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական գործողությունները, որոնք շարունակվում են մինչ այս պահը: Այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից կիրառվել է նաև օդուժ:

«Այսօր վաղ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները, հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ: Երկու ուղղություններով համառ հարձակումներ են փորձել զարգացնել, ընդ որում՝ փորձել են զարգացնել հիմնականում հրետանու հուժկու, ինտենսիվ կրակոցի պարագայում` հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազամերով, մարտակարգերով, որոնց մեր զինված ուժերը պատճառել են մեծ կորուստներ, հետ են շպրտել՝ աներեր կանգնելով: Բավական մեծ են Ադրբեջանի ԶՈւ կորուստները կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա ու երեկվա ընթացքում: Օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններով»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին ևս մարտերը շարունակվում են, սակայն երեկոյան ժամերին մի փոքր հարձակումների ինտենսիվությունը նվազում է:

Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են Արցախի հոսպիտալներից մեկը. «Ադրբեջանական զինված ուժերը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշյալը  միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում