Thursday, 28 03 2024
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ

Լավրովը Թուրքիային մերժեց, իսկ մենք գիտենք, թե ինչ ենք ուզում՝ Արցախի միջազգային ճանաչում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանման նպատակով պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ, սակայն վերջին խոսքը պետք է ասեն հակամարտության կողմերը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ուղիղ եթերում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ կրակի դադարեցման համաձայնությունից հետո ռազմական գործիչներն արդեն «գետնի վրա» պետք է որոշեն, թե ինչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ դրա համար, ով պետք է օբյեկտիվորեն հսկի՝ ինչպես են կողմերը հետևում հրադադարի ռեժիմին: Նա այդ հարցում կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, իրենց պաշտոնակիցների հետ կապ է հաստատել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Լավրովի գնահատմամբ՝ հոկտեմբերի 9-10-ը հրադադարի հաստատման նպատակով անցկացված քննարկումները եղել են ունիկալ, վճռական պահին իր ներդրումն ունեցել է ՌԴ նախագահը, որը զանգահարել է, իսկ Շոյգուն էլ միացել է բանակցություններին և նշել, որ հրադադարի հաստատումը բավարար չի լինի, եթե վերահսկողության մեխանիզմներ չլինեն:

Լավրովի համոզմամբ՝ ԼՂ-ում հնարավոր է հասնել քաղաքական լուծման, սակայն դրանք պետք է անպայման պահպանվեն նաև «գետնի վրա»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ եթե անհրաժեշտություն կա իրականում դիտարկելու, թե ինչ է իրականում կատարվում, և ով է խախտում զինադադարը, ապա տիեզերքից ամեն ինչ հիանալի երևում է: «Մնացածը չգիտեմ, թե պարոն Լավրովն ինչ է ենթադրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք Ռուսաստանը նպատակ ունի՞ հասնելու «Լավրովի պլանով» հարցի հանգուցալուծմանը՝ դիտարկմանն ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Ես գիտեմ՝ մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որ Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն։ Ամբողջ հայությունը պետք է պաշտպանի Արցախը քոչվորների բանդաներից։ Թե ով ինչ կասի, հազար բան կարող են ասել, դա մեզ չպետք է հետաքրքրի։ Թող ասեն՝ մենք էլ մեր ասածը կպնդենք»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ սրան նախորդել է Թուրքիայի իշխանությունների հայտարարությունը առ այն, թե քանի որ Մինսկի խումբը երկար տարիներ չի կարողանում հարցը կարգավորել, հարկավոր է  ձևավորել այլ խումբ՝ ռուս-թուրքական. «Այսինքն՝ Ռուսաստանն ու Թուրքիան միասին Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորեն վերջնականապես: Հիմա  դա արդեն Լավրովի պատասխանն է, փաստորեն Լավրովը մերժել է Թուրքիայի նախաձեռնությունն ու առաջարկությունը։ Լավրովը հավատարիմ է  մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանաձևերից մեկին»։

Ըստ Արշակյանի՝ Լավրովի հայտարարությունը և՛ դրական, և՛ բացասական կողմ ունի. «Մեր ստացած լուրը երկու բովանդակություն ունի՝ մեկը լավն է, որ ՌԴ-ն մերժել է Թուրքիային  և իր աթաթուրք ֆորմատը, մյուսն էլ վատ է, որ Մինսկի խումբը նորից առաջարկում է այն բանաձևը, որն իրատեսական չէ  բազմաթիվ պատճառներով՝ նախևառաջ Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում