Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Վարչապետի ուղերձը հասարակության սթափության ու պատերազմը շարունակելու կոչ էր

Վարչապետն այսօր հանդես եկավ ուղերձով, կրկին խոսեց ծանր իրադրության մասին և նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան հենց այնպես իրենց նկրտումները չեն թողնելու և հեռանալու։

Ըստ ձեզ, որո՞նք էին վարչապետի ուղերձի կարևոր արձանագրումները․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Արտաշես Խալաթյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ վարչապետի ուղերձի կարևոր արձանագրումն այն է, որ, ըստ էության, միջազգային իրավակարգը փաստացի փլուզվել է՝ գոյություն չունի։ Այսօր որևէ իրավական կառուցակարգ գոյություն չունի, որը կարող է զսպել ադրբեջանաթուրքական տանդեմի այս վայրագությունները։ Դրանով է պայմանավորված, որ վարչապետը նշեց՝ մենք մեր հույսը պետք է դնենք միայն մեզ վրա։ Երկրորդ արձանագրումը թերևս այն է, որն այսօր կուլիսային մակարդակում է՝ չնայած Լավրովի հարցազրույցից հետո այն կուլիսներից դուրս եկավ, որ Հայաստանը գտնվում է ճնշման ներքո, որպեսզի հանձնի առնվազն հինգ տարածաշրջան և համաձայնություն տա խաղաղապահների մուտքին տարածաշրջան։ Դրա դիմաց չստանալով առարկայական ոչինչ․ միայն փխրուն խաղաղություն, որը, ինչպես երևաց նաև Մոսկվայում ընդունած հումանիտար զինադադարից, որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը և Թուրքիան կպահպանեն։ Փաստացի վարչապետն իր ուղերձում հստակ արձանագրեց, որ մենք նման լուծում չենք հանդուրժում և չենք հանդուրժելու։ Ելույթի հիմնական նպատակն այն էր, որ այդ մեսիջը հասցնի հանրությանը և միջազգային խաղացողներին»։

Մոսկվան հերթական անգամ ստուգե՞ց մեր դիմադրողականությունն ու վճռականությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին վերլուծաբան Գոռ Մադոյանը պատասխանեց․ «Մոսկվան հիմա էլ է շարունակում ստուգել մեր դիմադրողականությունն ու վճռականությունը, մեր պետականությունը և պետական ինստիտուտների ուժն ու սկզբունքայնությունը։ Վարչապետի ուղերձում կարևոր էր նաև մյունխենյան գործարքի հիշատակումը, որտեղ թե՛ Խորհրդային միությունը, և թե՛ հետագայում Ռուսաստանը Արևմուտքին մեղադրում էին Չեխոսլովակիան վաճառելու համար։ Արևմուտքը կարծում էր, որ Չեխոսլովակիան, վաճառելով Հիտլերին, կստանան խաղաղություն, սակայն նրանք ստացան թե՛ պատերազմ, թե՛ խայտառակություն։ Այս դեպքում մեր աչքի առաջ է 1920 թվականը, երբ Հայաստանի տարածքի հաշվին Թուրքիան ու Ռուսաստանը փորձում էին որոշակի գործարքի գալ։ Առավոտյան նույն բանի մասին հենց խոսում էր Լավրովը, երբ մեզ առաջարկում էր առնվազն հինգ տարածքների զիջում՝ հանուն ոչնչի»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում