Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Լավրովը բացահայտել է հրադադարի մեխանիզմի խնդիրը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուսաստանցի լրագրողների հետ հարցազրույցում խոսելով Մոսկվայում հրադադարի եռակողմ պայմանավորվածության մասին, փաստացի ազդարարել է դրա կիրառման մեխանիզմը՝ առնվազն ընդհանուր տրամաբանությամբ: Լավրովը խոսել է այն մասին, որ հրադադարի վերահսկողությունը կարող են իրականացնել ռազմական դիտորդները: Նա ասել է, որ ճիշտ կլինի, եթե դրանք լինեն ռուսաստանյան դիտորդներ, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ ռազմավարական դաշնակցային և գործընկերային հարաբերությունները: Այդպիսով, Լավրովի հայտարարությունից որոշակիորեն հնարավոր է եզրակացնել, որ ներկայումս հրադադարի շուրջ քննարկումներում ընթանում է հենց այն հարցը, թե ովքեր են լինելու հրադադարը հսկող ռազմական դիտորդները, դրանք լինելու են ռուսակա՞ն, թե՞ նաև այլ դիտորդներ: Այստեղ է, թերևս, նաև «գաղտնիքը», թե ինչո՞ւ չի պահպանվում հրադադարը: Անկասկած է, որ, եթե դրված է դիտորդներով վերահսկման խնդիր, ապա այդ հարցում իրենց մասնակցությունն են պնդելու թե՛ Մինսկի խմբի մյուս համանախագահները, թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը: Եվ քանի դեռ չկա սկզբունքային համաձայնություն կամ փոխհամաձայնություն, ապա մեծ է հավանականությունը, որ ռազմական գործողությունները կշարունակվեն:

Մյուս կողմից, եթե Ռուսաստանը՝ ընդհուպ նախագահ Պուտինի մակարդակով գնացել է այդպիսի նախաձեռնության՝ իսկ Պուտինի անձնական դերը նշել է Լավրովը՝ ասելով, որ 11 ժամ տևած բանակցությանը նա պարբերաբար միջամտել է և կապվել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ, ապա, թերևս, ունի Երևանի և Բաքվի հետ աշխատանքում հրադադարի հասնելու ռեսուրս, պարզապես տվյալ պարագայում Մոսկվայի խնդիրը փաստորեն հենց ռուսաստանյան դիտորդների հանգամանքին հասնելն է: Իսկ այստեղ արդեն աշխատանք է պահանջվում ոչ միայն Երևանի ու Բաքվի, այլևս վերը բերված ուժային կենտրոնների միջև: Ընդ որում, բուն խնդիրն այստեղ թերևս կարող են լինել Անկարան ու Թեհրանը, հաշվի առնելով այն, որ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարծես թե արտահայտվել են համանախագահության ձևաչափի պահպանման դեպքում Ռուսաստանի առանձնահատուկ դերի օգտին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում