Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Պատերազմին Իրանի ներքաշվելու հարցը կախված է Բաքվի իշխանությունների պահվածքից. իրանահայ փաստաբան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանում բնակվող փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը։

Պարոն Ամիրյան, ԼՂն հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչով դիմել է ՀՀ, ՌԴ և Իրանի իշխանություններին։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ արձագանք այն կգտնի Իրանի իշխանությունների մոտ՝ հաշվի առնելով, որ Իրանի տարածքում կրկին ԱԹՍ է ընկել, և Իրանն էլ ապահովագրված չէ։

– Ոչ միայն ԱԹՍ է ընկել, այլև համացանցում տեսանյութեր են հրապարակվել, որ ջիհադիստները գտնվում են Արաքս գետի հյուսիսային ափին, ուր և մատնացույց անելով Իրանը՝ հայտարարություններ են կատարում Իրանի մասին: Ես կարծում եմ՝ Արցախի ղեկավարության այդ կոչը տեղին է և ժամանակին: Մինչ այդ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի փոխխոսնակի՝ Ադրբեջանին սահմանակից Դաղստանում նախագահի պաշտոնի համար առաջադրելը ինքնին խոսուն փաստ է, թե ռուսական կողմը ինչքան կարևորություն է տալիս հարցի անվտանգության կողմին, իսկ երեկ Չեչնիայում երեք ահաբեկիչ է չեզոքացվել, որ, տեղական լուրերի համաձայն, ներթափանցել էին արտերկրից, ինչը բացահայտորեն ապացույց է նշված եղելության՝ Ձեր նշած հարցի կամ ջիհադիստների՝ տարածաշրջանում հաստատվելու կապակցությամբ: Առավել ևս, որ մենք գիտենք՝ Ադրբեջանը դեռ 90-ական թվականների սկզբից սերտ գործակցության մեջ է եղել «Ալ-Քաիդա»-ի հետ, ու Բաքվում կայք էր հիմնել այդ կազմակերպության փաստացի ղեկավար «Մուհամադ ալ-Զավահերին», ինչը հայտարարվել է հենց այդ ահաբեկչական կազմակերպության ղեկավարության կողմից: Իրանում նույնպես շատ լավ գիտակցում են Իսրայելի և Թուրքիայի հովանավորությունը վայելող ջիհադիստների առկայությունը իրենց սահմանի վրա, և հասկանալի է, որ այդ պատճառով է ուժերի կուտակում կատարվել սահմանագլխին։ Այլ հարց է, որ իրանական մամուլում երբեմն ականատես ենք դառնում իրարամերժ հոդվածների, ուր շատ թեթև է խոսվում Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների, Ադրբեջանում Իսրայելի ներկայության և ջիհադիստների առկայության մասին։

Որքանո՞վ Իրանը կներքաշվի պատերազմական գործողությունների մեջ՝ հաշվի առնելով այն, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանի անվտանգությունն իրենց առաջնահերթությունն է, և չեն հանդուրժելու, որ իրենց սահմանին և տարածքում արկեր պայթեն։

– Այս հարցի կապակցությամբ ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված է պատերազմի շարունակության գործընթացից և պատերազմական գործողության արդյունքներից: Պատերազմական գործողության հաջող ընթացքը Հայաստանի համար հանգեցնելու է ոչ միայն իշխանական լուրջ տագնապի Բաքվի իշխանությունների համար, այլև մեծ չափով լարելու է Բաքու-Անկարա հարաբերությունները, և նոր թափ է առնելու Ադրբեջանի կազմաքանդման հնարավոր գործընթացը, ինչի մասին նախորդ օրը բարձրաձայնեց նաև «Գորշ գայլերի» պարագլուխ համարվող Դևլեթ Բահչելին:

Իրանի ներքաշվելու հարցը միանգամայն կախված է Բաքվի իշխանությունների պահվածքից, թե նա Թել Ավիվի և Անկարայի զորակցությունն ունենալով՝ ինչքանով է զորացնելու իր հակաիրանական կեցվածքները, որովհետև համացանցում վխտում են Բաքվի և Անկարայի իշխանությունների գովքն անող հակաիրանական կենտրոններ, որոնք ջերմեռանդ պաշտպանում, փայփայում են «Մեծ Ադրբեջանի» ստեղծման երազանքը: Չմոռանանք, որ անցյալ շաբաթվա ընթացքին Կ. Պոլսում (Ստամբուլում) մեծ ցույց տեղի ունեցավ ի նպաստ Բաքվի իշխանությունների, որն ավելի շուտ հակաիրանական բնույթ ուներ:

Իրանը ի՞նչ քայլերի կարող է գնալ, եթե Թուրքիան անտեսի իր կոչերը և շարունակի ահաբեկիչներ տեղափոխել Իրանին սահմանակից Արցախի հակամարտության գոտի։

– Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հեռակա ծրագրերը չեն սահմանափակվում Անդրկովկասով և գնում են շատ հեռուները, այլ խոսքով՝ անկախ ջիհադականների առկայությանը, որ տարբեր տեղերում՝ Սիրիայում, Լիբիայում,  Թուրքիան նրանց օգտագործել է որպես մսաղացու: Հիմնական հարցը այդ վտանգավոր քաղաքականությունների հեռահար նպատակների մեջ է, որ սպառնալիք է տարածաշրջանի բազմաթիվ երկրների համար: Սակայն Թուրքիան ճարպկորեն օգտվում է տարածաշրջանային բավական բարդ այլազան հակասություններից և փորձում է առավելագույնս օգտագործել այդ իրավիճակները: Բնականաբար, եթե այլ տարողություն ստանա Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների հոսքը դեպի տարածաշրջան, կամա-ակամա Իրանը չի կարող անտարբեր անցնել, որովհետև, ինչպես գիտեք, մեծ բախումներ է տեղի ունեցել իրանամետ ուժերի և նույն ջիհադիստական, ահաբեկչական խմբերի միջև Սիրիայում:

Իրանը Ղարաբաղի խնդրի ինչպիսի՞ լուծում է տեսնում՝ հաշվի առնելով, որ այս պատերազմից հետո առաջ է քաշվում «անջատում հանուն փրկության» կոնցեպտը, այսինքն՝ սեղանին դրված է Արցախի հայության ոչնչացման հարցը։

– Իրանն այս հարցով պաշտոնական հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել: Բայց կարծում եմ՝ Իրանի համար չի կարող ընդունելի լինել Հայաստանի ու հայ ժողովրդի տկարացումը ընդհանուր թշնամու՝ պանթուրքիզմի դիմաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում