Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Վարչապետի ուղերձի կարևոր ազդակները. Կազանի պատերազմական պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է հայ ժողովրդին՝ անդրադառնալով արդեն երրորդ շաբաթը Արցախի դեմ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմի ընթացքին և ռազմական բաղադրիչին զուգահեռ դիվանագիտական ջանքերին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ ուղերձի նպատակը մի կողմից՝ հայ ժողովրդի հաղթական պայքարն արձանագրելն է, մյուս կողմից, սակայն, պատերազմով ստեղծված ծանր դրությունը ներկայացնելն ու, ըստ այդմ, պայքարի վճռականությունը վերահաստատելը՝ որպես հետագա անելիքների սկզբունքային առանցք: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձը թերևս պայմանավորված էր այն հանգամանքով, որ հրադադարի ռուսական նախաձեռնությունից հետո հայաստանյան հանրության մեջ առաջացան դրական սպասումներ առ այն, որ հրադադարը, ռազմական գործողությունների դադարն ու ավարտը մոտ են, օրերի հարց:

Ուղերձով վարչապետ Փաշինյանը հանրությանը փոխանցեց, որ չկան այդպիսի սպասումների բավարար հիմքեր, և ըստ այդմ՝ այդ սպասումները կարող են ընդամենը հակառակ ազդեցություն թողնել հայկական դիմադրողունակության և վճռականության վրա, ինչից էլ կարող են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը: Ուղերձի մյուս ազդակը թերևս այն էր, որ անկախ դիվանագիտական-քաղաքական տիրույթում զարգացումներից՝ եթե անգամ դրանք ունեն որոշակի արդյունավետություն և կարող են թողնել դրական սպասումների համար որոշակի հիմքեր, միևնույն է՝ այդ ամենի շարունակության համար առավել ևս պետք է հայ ժողովրդի պայքարի անսասան վճռականություն:

Բանն այն է, որ միայն այդ վճռականությունը, դրա միջոցով մեր զինված ուժերի ամրությունն ու դիմադրողունակությունն են, որ թույլ կտան արդյունավետություն ակնկալել դիվանագիտական դաշտում և հասնել պատերազմի դադարեցման այնպիսի պայմաններով, որոնք կլինեն արժանապատիվ, և որոնք չեն սասանի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, ինչի համար այսօր էլ իրենց կյանքն են զոհաբերում մեր զինվորներն ու սպաները: Նրանց գործին համազգային աջակցությունն է, որ Հայաստանին թույլ է տալու արձանագրել պատերազմին հաջորդող այնպիսի դիվանագիտական մեխանիզմ, որը կլինի ռազմական հաղթանակի դիվանագիտական շարունակությունը:

Փաշինյանի ուղերձի մյուս հանգամանքը թերևս այն է, որ այս պատերազմի «սեղանին» է դրված նաև հայ-ռուսական դաշնակցության և ժողովուրդների բարեկամության հարցը, և հրադադարի նախաձեռնություն ցուցաբերած Ռուսաստանն այն կյանքի կոչելու հարցում երբեք չպետք է մոռանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ «տարբերությունը»:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, գործնականում ներկայացնելով պատերազմին նախորդած շրջանում եղած բովանդակությունը, գործնականում թափանցիկ կերպով ակնարկել է, որ թուրք-ադրբեջանական պատերազմն այլ բան չէ, քան, այսպես ասած, կազանյան պլանը պատերազմով պարտադրելու նախաձեռնություն, որը քաղաքականության դաշտում մերժելուց հետո հայ ժողովուրդը կանգնած է ռազմադաշտում մերժելու հրամայականի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում