Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ-ն առավել վճռական դիրքորոշում կորդեգրի հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ եւ հստակ կհայտարարի այդ մասին, փոխանցում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Անդրադառնալով Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում որեւէ փաստաթղթի ստորագրման հնարավորություններին` Մամեդովը նշել է, որ նման տեղեկություններ չունի. «Տարվում են որոշակի աշխատանքներ», -նկատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավարը: