Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ֆաթուլաեւն հացադուլ է հայտարարում

Ազատազրկման մեջ գտնվող, «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին հացադուլ է սկսելու: Վերջինս նման քայլով իր դժգոհությունն է հայտնում իշխանություններից, որոնք անտեսում են Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի որոշումը, այն է՝ անհապաղ ազատ արձակել ազատազրկված լրագրողին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, ՄԻԵԴ-ի Մեծ պալատը որոշում էր ընդունել ուժի մեջ թողնել ՄԻԵԴ-ի ապրիլի 22-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արվում՝ Ֆաթուլաեւին անհապաղ ազատ արձակել, քանի որ ադրբեջանական դատարանների դատավճիռներն անհիմն էին համարվել: Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2007-ին, Խոջալուի դեպքերի վերաբերյալ, զրպարտություններ կատարելու մեղադրանքով, վերջինս Յասամալի շրջանային դատարանի կողմից դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման: Սակայն հետագայում իշխանությունները դրանով չէին սահամանփակվել եւ եւս մեկ շինծու մեղադրանքի հիման վրա դատապարտել 8.5 տարվա ազատազրկման: 2010 թվականի ապրիլի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, որի համաձայն՝ ադրբեջանական դատարանների գործողությունները համարվեցին անօրինական: Ինչից հետո, դատարանը լրագրողին անհապաղ ազատ արձակելու կոչ արեց: Սակայն ադրբեջանական իշխանությունները, հաշվի չառնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ինչպես նաև մի շարք երկրների, միջազգային կառույցների եւ իրավապաշտպան կազմակերպությունների հորդորները, հակառակ քայլերի գնացին: Իսկ սրանից գրեթե կես տարի առաջ, 2009թ. դեկտեմբերի 29-ին, խցում, որտեղ պահվում էր «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիրը՝ Էյնուլա ֆաթուլաեւը, ստուգումներ իրականացվեցին, ինչի արդյունքում Ֆաթուլաեւի կոշիկի եւ հագուստի մեջ թմրանյութեր «հայտնաբերվեցին»:
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, թե Ֆաթուլաեւի նկատմամբ շինծու գործ է հարուցվել, որով իշխանությունները ցանկանում են կրկին երկարացնել Ֆաթուլաեւին ազատազրկման վայրում պահելու ժամկետը: Սեպտեմբերին Ադրբեջանի եւ ԱՄՆ նախագահներ Իլհամ Ալիևի ու Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ եւս ԱՄՆ նախագահը, խոսելով Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտության մասին, Ադրբեջանի նախագահին լրագրողին ազատ արձակելու կոչ է արել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում