Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Զինադադարն Ադրբեջանի համար մահ է. Իրավիճակը մենք ենք թելադրում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ով այս պահին առաջնագծում է։

Պարոն Պետրոսյան, այսօր պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքովՔանի որ Դուք հենց հիմա առաջնագծում եք, կասե՞ք՝ ինչ վիճակ է, հաջողվո՞ւմ է հայկական զինված ուժերին արժանի հակահարված տալ հակառակորդին։

– Մենք ամբողջությամբ իրավիճակին տիրապետում ենք, իրենց մեկ հարվածային ուղղությանը մենք կրկնակի հարված ենք հասցնում։ Մենք բարելավել ենք մեր դիրքերը ու այս պահին դիրքային խնդիր չունենք։ Հակառակորդի բոլոր ոտնձգությունները արժանի պատասխան ստանում են։ Առավոտից նրանց բոլոր գործողությունները կասեցվել են, հրետակոծություններին պատասխանվել է ավելի հուժկու։ Մեր ուղղության վրա այս պահին խնդիր չկա։ Հուսանք՝ նաև բոլոր ուղղություններով։ Ի սկզբանե էլ իրավիճակը մենք ենք թելադրել ու շարունակում ենք մենք թելադրել։

Համենայնդեպս, հակառակորդը մեր ուղղությամբ որևէ քայլ չի կարողանում ձեռնարկել, որովհետև մեր հայ զինվորը իր ոգով և էությամբ հզոր է։ Մենք էլ՝ հրամանատարական կազմը, կազմակերպված մարտ ենք վարում։

Ադրբեջանը կարծես թե ոչ մի պարագայում չի համաձայնում նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ձեռք բերված պայմանավորվածություններն էլ անտեսվում են, ինչպես հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը։ Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը գնում է իբր հարցը բացառապես ռազմական ճանապարհով  լուծելու ուղղությամբ։

– Վերջին տարիներին Ալիևը իր ժողովրդին կերակրել էր այն ստով, թե պատերազմի դեպքում ինքը 3-4 օրվա մեջ Արցախը  կվերցնի։ Իր կողմից այդքան գումարների թալանը նա ձևակերպում էր իբր բանակի կարիքների համար։ Նա, այո, զենք էլ էր գնել, ուներ ու վստահ էր, որ միանգամից կհարձակվի ու հաջողություն կունենա, բայց 15 օրվա պատերազմի ժամանակ, երբ որ ինքը լուրջ հաջողություններ չունեցավ, պետք է պատասխան տա իր ժողովրդին։ Զինադադարը նրա համար մահ է։ Դրա համար էլ իր ազգը կործանելու գնով էլ լինի պետք է պատերազմը շարունակի։ Դրան էլ գումարած Թուրքիայի ֆակտորը։ Թուրքիան Ալիևին դրել է խամաճիկի տեղ, օգտագործում է։ Մեր խնդիրն էլ մեր հայրենիքը պահելն է։ Թող շարունակեն կռիվը։ Հնարավոր է որոշակի տեղերում դիրքային փոփոխություններ լինեն, բայց դա կարճ ժամանակում մեր կողմից շտկվելու է։ Մենք էլ ենք ի սկզբանե ունեցել դիրքային կորուստներ, բայց կարճ ժամանակում դրանք վերականգնել ենք, ու հիմա մեր  ուղղությամբ ամբողջությամբ իրավիճակը մեր վերահսկողության տակ է։ Մենք ենք իրավիճակ թելադրում, իսկ եթե դրանք մի քիչ ակտիվանում են, տեղում սատկացնում ենք դրանց։ Նրանք չեն կարող մեր ուղղության վրա որևէ խնդիր առաջացնել։

Այսինքն՝ հայկական զինված ուժերը որևէ խնդիր չեն տեսնում հարցը բացառապես ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ձգտումներին արժանի հակահարված տալու հարցում։

– Մենք հոգով տրամադրված ենք այդ ճանապարհին։ Մենք պետք է հաղթենք, մենք հիմա էլ ենք հաղթել, բայց վերջնական հաղթանակն այն կլինի, որ նրանք ընդունեն իրենց վերջնական կապիտուլյացիան։ Մենք չպետք է հոգնենք։ Մենք պետք է կանգնենք մեր զինվորի կողքին։ Մենք պետք է շարունակենք ազգ-բանակ ծրագիրը։ Ես կոչ կանեմ մեր բոլոր կռված տղաներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով նեղացած են և այլն, թողնեն այդ ամենը, գան կանգնեն զինվորներից առաջ, գան կանգնեն զինվորի կողքին։ Մենք նրանց պետք է վերջապես ծնկի բերենք, մենք երբեք հաղթանակին այդքան մոտ չենք եղել, ինչքան հիմա։ Հիմա, եթե մեր բանակը իր հուժկու հարվածներով կասեցրել է ադրբեջանական բանակի հարձակումները, մի բան էլ հետ է շպրտել նրանց, ապա  եթե դրան էլ միանա մեր բոլոր կռված տղաների ուժը, ապա ամենաքիչը մինչև Քուռ դրանց քշող ենք։ Հետևաբար բոլորին կոչ եմ անում չհուսալքվել։ Այո, մենք զոհեր ունենալու ենք, բայց դրանից չպետք է հուսալքվենք, այլ այդ զոհերով պետք է երդվենք ու նրանց վրեժը լուծենք մինչև վերջ։

Պարոն Պետրոսյան, Արցախի անկախոթւյան ճանաչման հարցն է օրակարգում։ Սփյուռքի հայությունը ևս ոտքի է կանգնել նույն պահանջով։ Արցախի անկախության ճանաչումը համարո՞ւմ եք  ստեղծված իրավիճակից ելք, և ի՞նչ կհաջորդի դրան։

– Ես, որպես զինվորական, այո, կարծում եմ, որ առաջինը հենց մենք պետք է ընդունենք Արցախի անկախությունը։ Եթե մենք չընդունենք, աշխարհը չի ընդունելու։ Իսկ հենց մենք սկսենք, ճանաչման գործընթացը շարունակական է լինելու։ Ամբողջ աշխարհը արդեն հասկացել է, որ Ադրբեջանը ագրեսոր է, իսկ Թուրքիան՝ ահաբեկչական, տարածաշրջանի խաղաղությունը խաթարող երկիր։

Աշխարհն արդեն հասցեական խոսում է, որ այդ երկու երկրները ահաբեկիչներին հովանավորող երկրներ են, ու դա արդեն միայն մեր խնդիրը չի, դա միջազգային հանրության խնդիրն է։ Իսկ Արցախի անկախության ճանաչումը  կլինի  լավագույն պատասխանը այդ երկրներին։ Աշխարհը պետք է ընդունի Արցախի անկախությունը՝ դրանով երաշխավորելով այս հողի վրա ապրողների անվտանգությունը։ Այսօր դրա ժամանակն է։ Ադրբեջանը առիթ է տվել, որ վերջապես մենք ու համաշխարհային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում