Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նախքան Արցախի ճանաչումը Հայաստանը պիտի վստահ լինի, որ իրենից հետո դա կանեն մի շարք ազդեցիկ պետություններ․ Վիգեն Չետերյան

«Լա՛վ, Հայաստանը այսօր ընդունեց [ճանաչեց Արցախի անկախությունը], մեկ քայլը արեցինք, բայց այդ քայլից հետո պետք է հաշվարկվի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ քայլերը։ Ի՞նչ են այդ քայլերը։ Այդ ընդունումը, հայկական հանրությանը հոգեկան գոհունակություն տալուց բացի, դրանից զատ Հայաստանի և Արցախի պայքարին կտա օգո՞ւտ, թե՞ կտա վնաս։ Ո՞ր մեկը»։

Թուրք-ադրբեջանական լայնածավալ և կարելի է նույնիսկ ասել՝ աննախադեպ ռազմական ագրեսիան Արցախի հակամարտության գոտում, ավելի ճիշտ՝ ահաբեկչական բնույթի ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության և արցախահայության դեմ շարունակվում է երկու շաբաթից ավելի, և նույնիսկ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ ընդունված մարդասիրական հրադադարը ի զորու չեղավ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Այլ խոսքերով՝ Բաքվի բռնապետը՝ հավանաբար իր «մեծ եղբոր»՝ Թուրքիայի բռնապետ, նեոօսմանիստ Էրդողանի խրախուսմամբ, բացահայտորեն ցույց տվեց, որ թքած ունի նույնիսկ տարածաշրջանային գերտերություն հանդիսացող Ռուսաստանի գործադրած դիվանագիտական ջանքերի և կատարված հսկայական աշխատանքի վրա, և Մոսկվայի հանդիպումից ընդամենը ժամեր անց, երբ դեռ հրադադարը ուժի չէր մտել (այն ուժի մեջ պիտի մտներ հոկտեմբերի 10-ի կեսօրից հետո) ու նաև դրանից հետո սկսեց նոր գրոհներ ձեռնարկել Արցախի տարբեր ուղղություններով։

Այս իրավիճակում, երբ Արցախի Պաշտպանության բանակը հերոսաբար և քաջաբար դիմակայում է թուրքական օդուժի, հետախուզության և հատուկջոկատայինների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բերված վարձկան թափթփուկների աջակցությամբ գործող, ընդ որում՝ նաև Արցախի խաղաղ բնակավայրերը ռմբակոծող ադրբեջանական բանակին, զուգահեռաբար թե՛ Արցախի Հանրապետության և թե՛ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունները փորձում են գտնել հարցի արմատական լուծումը քաղաքական դաշտում։ Ու քանի որ Արցախի հարցում հայկական դիվանագիտության ողջ ռազմավարությունը հիմնված է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և Արցախի անջատումը Ադրբեջանից միջազգայնորեն ամրագրելու առաջնահերթության վրա, հետևաբար, ինչպես եղավ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, այս անգամ էլ շատ բնականորեն ու տրամաբանորեն առաջին պլան է գալիս Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը։

Մասնավորապես, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ եթե առաջիկա օրերին Ադրբեջանը շարունակի խախտել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մարդասիրական հրադադարի մասին, ապա Ստեփանակերտը դիմելու է Հայաստանին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հայտնի լրատվամիջոցներին տված մի շարք հարցազրույցների ընթացքում կոչ է արել միջազգային հանրությանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, վճռական քայլ անել և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ իր խոսքերով՝ Արցախի հայությունը հենց այս պահին, հենց հիմա գտնվում է «գոյութենական սպառնալիքի ներքո», քանի որ Ադրբեջանը այս հակամարտության կարգավորման միայն մեկ լուծում է տեսնում՝ Արցախն առանց հայերի։ Իսկ Թուրքիան, Հայաստանի վարչապետի կարծիքով, Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը։

– Պարոն Չետերյան, մեր քաղաքական վերնախավը կրկին Արցախի միջազգային ճանաչման հարցն է բարձրացնում՝ դա համարելով միակ ելքը ստեղծված իրավիճակից և Արցախի հայության անվտանգության ավելի ամուր երաշխիքներ ստեղծելու միջոց։ Բայց երբ Երևանում այս հարցն է բարձրացվում՝ միջազգային գործընկերներից և օտարերկրյա փորձագետներից շատերն ասում են, որ առաջին Հայաստանը պիտի ճանաչի։ Ի՞նչ եք կարծում՝ առաջինը Հայաստա՞նը պիտի անի այս քայլը, թե՞ պիտի սպասի միջազգային գործընկերներին։ Ի՞նչ հաշվարկներ պիտի ընկած լինեն այդ քայլի հիմքում։ Չէ՞ որ Արցախի կարգավիճակի ճանաչումը նշանակում է բանակցային ձևաչափի վերանայում կամ մի ամբողջ նոր դիվանագիտական ռազմավարություն։

– Շատ նուրբ հարց է, գիտե՞ք։ Արդեն Դուք պատասխանեցիք։ Եթե Հայաստանի կողմը ճանաչի Արցախը իբրև անկախ հանրապետություն, ասել է, որ այդ բոլոր բանակցությունների փիլիսոփայությունը, որի վրա հիմնված էր Մինսկի խմբի մոտեցումը, այդ բոլորը քանդվում է։ Արդյոք Հայաստանին հարմա՞ր է նման մոտեցում այսօր։ Ես կարծում եմ, որ ոչ։ Եթե Հայաստանը հասնի մի եզրակացության, որ այլևս չկան բանակցություններ, այլևս միայն կարելի է դեպի առաջ գնալ և կենաց ու մահու ճակատամարտ է, այն ժամանակ, այո՛, դա վերջին ծայրահեղ միջոցն է։

Երկրորդը․եթե Հայաստանը նման որոշում պիտի ընդունի՝ միայն Հայաստանի ընդունելը այդտեղ անհեթեթ է։ Եթե միայն Հայաստանը ճանաչի Արցախը՝ դա որևէ մի բան չի փոխի։ Բայց ուրեմն այդ ընդունման հռչակագրից առաջ Հայաստանը պետք է գոնե մեկ, երկու, երեք կամ մի շարք կարևոր, ազդեցիկ պետությունների աջակցությունն ունենա։ Այսինքն՝ Հայաստանը նախքան Արցախի անկախությունը ճանաչելու մասին հայտարարելը պետք է վստահ լինի, որ Հայաստանից հետո լինելու է մի շարք ուրիշ պետությունների կողմից ճանաչում։

Ես ընդհանրապես այսօրվա իրավիճակում ես դեմ եմ, որ նման հայտարարություն լինի, քանի որ ես դեռ հույս ունեմ, որ բանակցային գործընթացի շրջանակներում դեռևս կա հնարավորություն, որ եկող օրերին հրադադար կկնքվի, և այդ պրոցեսը դարձյալ կվերսկսվի։ Եվ մանավանդ, որ Մոսկվայում ընդունված հրադադարի 4 կետերը դարձյալ պնդում են, որ կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի  անփոփոխությունը, և բանակցությունները մնալու են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

– Բայց Դուք ինքներդ էլ տեսաք, և դա կարելի առանց վարանելու ապտակ համարել Ադրբեջանի կողմից Ռուսաստանին, որ ադրբեջանական կողմը չհարգեց Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը և անմիջապես խախտեց այսպես կոչված՝ մարդասիրական հրադադարը։ Այսինքն՝ Ռուսաստանի միջնորդությունն էլ, կարծես, հաշվի չեն առնում։ Հիմա թե դա Թուրքիայի հրահրմամբ է արվում, թե ադրբեջանական կողմի մարտավարությունն է՝ այնքան էլ կարևոր չէ։ Բայց այն տպավորությունն է, որ այս պատերազմը կանգնեցնելն այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ առաջին հերթին կոնֆլիկտի կառավարման միջազգային մեխանիզմներն են շատ թուլացել։ Հետևաբար հարցս հենց այդ իմաստով է։ Եթե առաջնորդվենք պարզ տրամաբանությամբ՝ միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների և այլ ազդեցիկ միջազգային խաղացողների, միջազգային կառույցների, մեզ ասել են, որ «հանձնառություն ստանձնեք բացառելու ուժի կիրառումը, հարգելու միջազգային իրավունքի որոշակի նորմեր և հարցը լուծելու խաղաղ դիվանագիտական ճանապարհով, և մենք տալիս ենք ձեզ այդ հնարավորությունը, այդ հարթակը՝ որպես այլընտրանք պատերազմին և ռազմական ճանապարհին»։ Բայց մենք տեսնում ենք, որ Մինսկի խումբը այլևս դադարել է լինել պատերազմի այլընտրանք և պատերազմը զսպող, խաղաղության գործընթացն ապահովող միջազգային կառույց։ Այդ դեպքում տրամաբանական չէ՞, որ մենք արդեն փոխենք մեր ռազմավարությունը և անցնենք մեր քայլերին։ Եթե այո, ապա արդյո՞ք այդ քայլերից մեկն ու հիմնականը Արցախի ճանաչումն է։ Կամ որքանո՞վ է իրատեսական, հավանական, որ նախքան Հայաստանի ճանաչելը, ասենք, Ռուսաստանը կամ Ֆրանսիան ճանաչեն Արցախի անկախությունը։

– Շատ լավ։ Եթե այսօր Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը՝ Հայաստանը ի՞նչ կշահի։ Դրանով միայն կվնասի, առավել կգրգռի Ադրբեջանի հանրությանը, առավել պատճառ կտա Իլհամ Ալիևին այս պատերազմը շարունակելու, կարող է դժվարություններ ստեղծել Հայաստանի և Մոսկվայի միջև, կարող է այն տպավորությունը ստեղծել, որ Հայաստանն է, որ չի ուզում համաձայնության հասնել։

Եթե այդ եզրակացությանը հասավ Հայաստանը, որ իսկապես չկան այսօր բանակցություններ և կա պատերազմ, բայց մինչև ե՞րբ։ Այդ պատերազմից հետո, երբ վերսկսենք բանակցությունները, զրոյի՞ց պիտի սկսենք, թե Մինսկի խմբի սահմանների մեջ։ Ո՞րն է ձեռնտու Հայաստանին։ Լա՛վ, Հայաստանը այսօր ընդունեց, մեկ քայլը արեցինք, բայց այդ քայլից հետո պետք է հաշվարկվի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ քայլերը։ Ի՞նչ են այդ քայլերը։ Այդ ընդունումը, հայկական հանրությանը հոգեկան գոհունակություն տալուց բացի, դրանից զատ Հայաստանի և Արցախի պայքարին կտա օգո՞ւտ, թե՞ կտա վնաս։ Ո՞ր մեկը։

Եթե օտար պետություններն ասեն՝ «եթե Հայաստանն ընդունի Արցախի անկախությունը՝ մենք կշարունակենք և քայլ կանենք, կընդունենք Արցախի անկախությունը»․․․ Եթե Մոսկվան նման խոստում տա, առավել Փարիզ, առավել Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, Էմիրություններ և այլն, այն ժամանակ կարելի է գնալ այդ քայլին։ Եթե այդ բոլոր պետությունները պատրաստ չեն՝ այն ժամանակ չարժե նման քայլի գնալ։ Իմաստ չունի։ Աբսուրդ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում