Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Պատերազմ Թուրքիայի հետ. 100 տարի առաջ և հետո

«Առաջին լրավական»-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի հետ։

– Ինչպե՞ս եք գնահատում Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմական իրավիճակը:

– Հիմա բոլորն են խոսում, որ Արցախի Հանրապետությունն ու Հայաստանը ենթարկվել են թուրքիա-ադրբեջանական զույգի հարձակմանը, և այսօր մենք կռվում ենք ոչ այնքան Ադրբեջանի այլ փաստացի Թուրքիայի հետ: Արդեն փաստացի արձանագրված է, որ սեպտեմբերի 27-ի հարձակումը ոչ միայն հրահրվել, այլ շատ հստակ նախապատրաստվել և իրագործվել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբերի 23-ին, Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա, և նպատակ էր դրել մինչև վերջ հասցնել հայերի ցեղասպանությունը: Հարյուր տարի հետո, չորս օրվա տարբերությամբ, Թուրքիան կրկին հարձակվել է մեր երկրի վրա: Այսօր ընթանում է պատերազմի 17-րդ օրը, և այդ օրերի ընթացքում հայ ազգը կերտում է հերոսական դիմադրության փառահեղ պատմություն: Ինչու եմ ասում դիմադրություն, որովհետև բոլորս պետք է հասկանանք, որ ուժերը անհավասար են, և թուրք-ադրբեջանական տանդեմի անսպառ ֆինանսական և ռազմատեխնիկական ռեսուրսներին մենք հակադրում ենք մեր հերոսությունը, կազմակերպվածությունը և մինչև վերջ պայքարելու, դիմադրելու կամքը:

– Շատերը, այդ թվում և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, հայտարարում են, որ սա Հայրենական պատերազմ է: Կարո՞ղ եք ասել, թե ինչով է Հայրենական պատերազմը տարբերվում այլ պատերազմներից:

– Գիտեք, սա պատերազմ չի ինչ-որ տարածքի, գյուղի կամ քաղաքի համար, սա պատերազմ է մեր լինելիության համար, մենք չեն կռվում միայն ինչ-որ տարածք պաշտպանելու կամ չհանձնելու համար, մենք պայքարում ենք որպես ազգ, որպես տեսակ լինելու մեր իրավունքի համար: Չի լինի Արցախը, չի լինի Հայաստանը, և այդ դեպքում չի լինի նաև հայ ժողովուրդը, որովհետև անհայրենիք, անպետություն ժողովուրդները դատապարտված են ոչնչացման: Դրա համար որևէ կապ չունի, թե հայ մարդը որտեղ է ապրում՝ պատերազմի առաջնագծո՞ւմ, թե՞ հեռավոր ԱՄՆ-ում կամ Ավստրալիայում, եթե նա իրեն հայ է համարում, ապա այս պատերազմը պարտավոր է համարել իրենը, պետք է համարի, որ պատերազմ է հայտարարվել հենց իրեն, իր ընտանիքին, իր լինելիությանը և դրանից ելնելով՝ ազգն իր ամբողջ մարդկային ու ֆինանսական ռեսուրսներով պետք է մասնակցի այդ պատերազմին, մասնակցի հանուն հաղթանակի: Ահա սրանով է, որ այս պատերազմը վերածվել է Հայրենականի, պատերազմ՝ հանուն մեր գոյության իրավունքի պաշտպանության:

– Դուք հիշատակեցիք 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը պարտվեց Թուրքիային, և պատերազմը դադարեց միայն ռուսական կարմիր բանակի՝ Հայաստան մտնելով, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքը մասնատվեց: Ի՞նչ ավարտ եք ակնկալում այսօր, ինչպե՞ս կարող է ավարտվել պատերազմը:

– Չնայած հարյուրամյա պատմության և ներկայումս ընթացող պատերազմի որոշ նմանությանը, կան նաև էական տարբերություններ: Ամենակարևոր տարբերությունն այն է, որ չնայած ուժերի բազմակի տարբերությանը, մենք չենք ընկրկում և պատրաստ ենք պայքարել մինչև վերջին մարդը, մինչև վերջին փամփուշտը: Ինչ վերաբերվում է ռուսական բանակի մասին ակնարկին, ապա համոզված եմ, որ Արցախին ու արցախցուն օգնության են գալու բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ այս տարածաշրջանը չվերածվի ահաբեկչության և անկայունության ևս մեկ օջախի: Հակաահաբեկչական դաշինք ձևավորելու մեր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ, և Արցախը ակնկալում է, որ այն երկրները, որոնք իսկապես ուզում են որ ահաբեկչությունը չհասնի իրենց, իրենց երկրներ, կմիավորվեն ահաբեկիչներին և նրանց բոլոր տեսակի հովանավորներին արցախյան հողում ոչնչացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում