Wednesday, 21 04 2021
Ալիևի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերել, երբ հարմար պահ գտնի՝ կարող է նոր հարձակում իրականացնել
Պուտինն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարումը 44-օրյա պատերազմի դադարեցման գործում
Հայաստանը Սյունիքում մի քշեք անկյուն. ինչ է կատարվում
Ալիևը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ կանգնել պայմանավորվածություններից. Փաշինյան
Նախագահ Արմեն Սարգսյանը Գորիսում հյուրընկալվել է Ակսել Բակունցի տուն-թանգարանում
Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզի N զորամաս
Գյումրիում 63-ամյա կնոջ սպանության դեպքով մի շարք անձիք են հարցաքննվել
17:41
Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Բոլոր սահմաններն անցել են. Պուտինը՝ Բելառուսում հեղաշրջման փորձի մասին
Վարչապետը հանձնարարել է Ոստիկանության եւ ԱԱԾ պետերին անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել այսօր տեղի ունեցածի կապակցությամբ. Խոսնակ
17:00
Եղիսաբեթ 2-րդը նշում է 95-ամյակը
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 2 017 հա տարածք
Ալագյազ համայնքը տվել է երկու զոհ՝ եղբայրներ են, ունենք մեկ անհետ կորած ու վիրավորներ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք
Կամանդիրները խաբար չեն մեր էրեխեքը ուր են՝ գերի՞ են, թե՞ սպանված․ Ալագյազի բնակիչ
Հայոց ցեղասպանության թանգարանը Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մինչև կյանքի վերջ թուրքի ոխը տանելու է․ Ալագյազի բնակիչ
Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են. Մանե Գևորգյան
Մի քանի տարի հետո Ալագյազում մանկավարժ չի մնա․ գյուղացիները՝«Հանուն Հանրապետության» անդամներին
Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանում
Ֆուտբոլային «կապիտալիստների» պարտությունը պայքարի առաջին փուլում
16:10
Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի վիճակահանության արդյունքները
16:05
ԱՄՆ-ը մտադիր չէ դիտորդի դերին վերադառնալ Սիրիային նվիրված Աստանայի ձևաչափով հանիդիպումներում
Այդ բոլոր նամակները շատ կարևոր են․ հուսով ենք Բայդենն իր դիրքորոշումը չի փոխել ու ապրիլի 24-ին կասի այդ բառը
Նրանք այնպես կզղջան, ինչպես երբեք ոչ մի բանի համար չեն զղջացել․ Պուտինը՝ սադրիչների մասին
Ալագյազը 2017-ին խոշորացվել է, դրական տեղաշարժեր կան
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»
Հնարավոր է՝ առաջիկա ընտրություններին մասնակցենք դաշինքով․ Արման Բաբաջանյանը՝ Ալագյազում
Պուտինը հայտարարել Է, որ խորհրդարանին ուղղված ուղերձը նվիրում Է ներքին հարցերին
Եզդի աղջիկներին 17 տարեկանում ամուսնացնում են․ եզդի տղամարդը դեմ է, հավասարություն են ուզում

Ադրբեջանի անհնազանդության հետևում Թուրքիան է կանգնած. նրանք նախապես պլանավորել, հող էին նախապատրաստել հարձակման համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Պարոն Էստուկյան, Թուրքիայի անմիջական մասնակցությամբ արցախաադրբեջանական շփման գծում ընթացող պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ի՞նչ տրամադրություններ են Թուրքիայում։ Արդյո՞ք Թուրքիայում բնակվող հայերին ինչ-որ վտանգ սպառնում է։

– Առաջին օրերին փողոցներում, որոշ հայկական թաղամասերում մի քանի ցույցեր եղան ադրբեջանցիների մասնակցությամբ, բայց միայն այդքանը։ Դրանից հետո մինչ օրս որևէ նման միջոցառում, ցույց, հայերի հետ ոչ մի միջադեպ չի եղել։

– Կարո՞ղ ենք ասել, որ հայերը Թուրքիայում ներկայումս իրենց ապահով են զգում։

– Որքանով որ հնարավոր է։ Ամեն դեպքում, ուղղակիորեն որևէ մեկին որևէ վտանգ չի սպառնում։

Իսկ կա՞ն հայեր, որ ամեն դեպքում, իրավիճակով պայմանավորված՝ անհանգստություններ ունեն և ցանկանում են վերադառնալ Հայաստան։

– Դա ավելի զգալի է Հայաստանից աշխատանքային նպատակով Թուրքիա եկած Հայաստանի քաղաքացիների մոտ։ Նրանք են, որ ուզում են վերադառնալ Հայաստան։ Իսկ տեղացի հայերի մոտ նման ցանկություն, կարծես, չկա։ Վերջին տարիներին տեղացի հայերի և այստեղի ժողովրդի մոտ որոշակի մերձեցում կա։ Երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո շատ պոլսահայեր քաղաքացիություն ստացան։ Այո՛, բոլոր հայերի հեռանկարում էլ հայրենիք վերադառնալու միտք կա, բայց ոչ այս իրավիճակով պայմանավորված։

Մեզ տեղեկություններ են հասնում Թուրքիայից, որ պատերազմի սկսվելուց ի վեր թուրքական լրատվամիջոցներով ակտիվ հակահայկական քարոզչություն է գնում, խոսվում է, որ Հայաստանն է հրահրել պատերազմը։ Այդպե՞ս է։

– Այո՛, ճիշտ այդպես է։ Հայաստանին կամ Ղարաբաղին են մեղադրում զինադադարը խախտելու համար։ Ամեն օր ասվում է, որ Հայաստանն է խախտել զինադադարը ու ռմբակոծում է ադրբեջանական բնակավայրերը, խաղաղ բնակչությանը։ Իրենք ասում են՝ հայերը Տերտերն են ռմբակոծում, Հայաստանից էլ հակառակն են ներկայացնում, որ Ադրբեջանն է ռմբակոծում Մարտակերտը, Ստեփանակերտը։

Պարոն Էստուկյան, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հակված չէ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, անգամ հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը չպահպանվեց։ Արդյո՞ք Թուրքիայի ֆակտրով պայմանավորված է Ադրբեջանը ընտրել հարցը մինչև վերջ ու բացառապես ռազմական ճանապարհով լուծելու եղանակը։

– Այո՛, Ադրբեջանի անհնազանդության հետևում Թուրքիան է կանգնած։ Թուրքիան ավելի է թեժացնում այս բախումները։ Հետևաբար՝ թուրքական կողմն է թելադրում շարունակել պատերազմը։ Ես այդպես եմ կարծում։ Հստակ տվյալներ չունեմ, քանի որ Թուրքիայում այս ամենի մասին շատ քիչ են խոսում։ Այն, ինչ ձեզ ասացի, այստեղ չեմ կարող նույնը հրապարակային ասել։

Իսկ իր հերթին Թուրքիան այդպիսով ի՞նչ խնդիր է լուծում։

Սա ավելի շատ ներքին խնդիրներ լուծելու եղանակ է։ Բայց նաև Հայաստանի դեմ թշնամությունը պատմական անցյալ ունի։ Գիտենք, որ համաթուրքական գաղափարախոսություն կա, ըստ որի՝ Ադրիատիկ ծովից մինչև չինական պարիսպներ թուրքական աշխարհ կառուցելու ազգային երազանք կա իրենց մոտ, և այդ երազանքի մեջ Հայաստանն իր գրաված աշխարհագրական դիրքով, անշուշտ, խոչընդոտ է։ Հետևաբար՝ ատելությունն ու թշնամանքը միշտ կա։ Իրենք երբեք չեն համակերպվի հայերիր հետ համատեղ գոյություն ունենալուն։ Թուրքական մտածելակերպը հայերի, Հայաստանի գոյությունը մշտապես սպառնալիք է համարել։

Այսինքն՝ Դուք համակարծիք եք Հայաստանի իշխանության, Նիկոլ Փաշինյանի այն պնդումների հետ, որ սա 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն է, և ներկայումս ևս դրվել է հայերին բնաջնջելու խնդիր։

– Այո՛, անշուշտ, համաձայն եմ իր հետ։ Ես էլ եմ այդպես կարծում։

– Հենց Թուրքիայի ու Ադրբեջանի այդ ձգտումներից ելնելով՝ Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությանը կհաջողվի՞ կողերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։

– Թող կոպիտ չհնչի, բայց ես թքած ունեմ միջազգային հանրության կարծիքների վրա։ Միջազգային հանրությունը, միջազգային կառույցները բոլորը իրենց շահերը հետապնդող սրիկաներ են։

Ներկայումս որ պատերազմի մեջ ենք, կրկին միջազգային կառույցների շնորհիվ է, որ նրանք այդպես էլ չկարողացան 27 տարի շարունակ առանց Ադրբեջանի արժանապատվությունը վիրավորելու և առանց հայոց իրավունքները ոտնակոխելու լուծում գտնել։ Նրանք ոչ թե չկարողացան, այլ չցանկացան մի լուծում գտնել։ Նրանք չցանկացան այդ լուծումը։ Իսկ մեր հույսը հենց այդ լուծումն էր։

Միջազգային հանրությունը այս խնդրի խաղաղ կարգավորմանը կողմ չէ։ Իրենք ուզում են, որ տարածաշրջանում այս խնդիրը միշտ գոյություն ունենա։

Պարոն Էստուկյան, իսկ Թուրքիայում խոսվո՞ւմ է Արցախյան պատերազմում Սիրիայից, Լիբիայից ահաբեկիչների ներգրավման մասին։

– Ոչ։ Որոշ ընդդիմադիր հեռուստակայաններ այդ մասին լուրեր կհրապարակեն՝ բայց արտասահմանյան մամուլից վերցրած լուրերի համաձայն, բայց իշխանությունները, իշխանամետ մամուլը հակառակն է պնդում։ Իշխանական մամուլը, անգամ պատերազմը չսկսած, հրապարակումներ էր պատրաստում, ըստ որի՝ Ղարաբաղում իբրև թե քրդական բանվորական կուսակցության միավորումներ կան։ Իրենք սեպտեմբերի 27-ից առաջ արդեն իսկ սկսել էին նման հրապարակումներ անել, ինչը ակնհայտորեն ապացուցում է, որ իրենք տեղյակ էին, պատրաստվում էին այս հարձակմանը։ Այդ քարոզչությունն էլ հենց այդ նպատակով էր։ Դրանով նրանք հող էին նախապատրաստում, թե իբրև Ղարաբաղում քրդական բանվորական կուսակցության ջոկատներ կան։ Ամեն ինչ նախապես պլանավորված, համաձայնեցված է եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});