Thursday, 25 04 2024
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին

Զոհասեղանին է դրված Ռուսաստանի՝ որպես տերության հեղինակությունը

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Հանուն Հանրապետության ԺՊԴ կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ։

 Արդեն 17-րդ օրն է, ինչ գործնականում շարունակվում է պատերազմը Արցախում։ Փաստորեն, միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գոնե մինչև այս պահը չեն կարողանում հաջողության հասնել հրադադարի հաստատման հարցում, քանի որ Ադրբեջանը շարունակում է հրետակոծել մեր բնակավայրերը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված միջազգային հանրության, աշխարհաքաղաքական կենտրոնների այս անկարողությունը, նրանք չե՞ն ցանկանում, թե՞ չեն կարողանում հրադադար հաստատել։    

Ձեր հարցից կարող է տպավորություն ստեղծվել, թե մեզ պարտադրված այս պատերազմում մենք միայնակ ենք, ինչն ամենևին չի համապատասխանում իրականությանը։ Ճիշտ հակառակը՝ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած ահաբեկչական պատերազմում մենք ոչ միայն միայնակ չենք, այլև վայելում ենք քաղաքակիրթ աշխարհի գրեթե ամբողջական, միակամ աջակցությունը, որը որոշ երկրների դեպքում դրսևորվում է բարոյական, ավելի շատ երկրների պարագայում՝ քաղաքական, իսկ մի շարք դեպքերում՝ ռազմաքաղաքական աջակցությամբ։ Այս համատեքստում չափազանց կարևոր է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, դրանցից բխող իրավապայմանագրային պարտավորությունները այս օրերին դրսևորվում և իրացվում են ողջ ծավալով։ Դա ունի ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական նշանակություն և ընդհանուր առմամբ արտահայտվում է այն իրողությամբ, որ հայկական կողմի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն գործնականում գնահատվում է որպես ռուսական շահերի դեմ ուղղված քայլ՝ դրանից բխող ռազմաքաղաքական հետևանքներով։ Իրականությունն այն է, որ այսօր զոհասեղանին է դրված ոչ միայն Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, այլ նաև Ռուսաստանի՝ որպես տերության հեղինակությունը, որը բոլոր հնարավոր միջոցներով, ամենաբարձր մակարդակի ներգրավվածությամբ անում է առավելագույնը կրակը դադարեցնելու ու կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար։ Եվ չնայած որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանն ունի միջնորդական առաքելություն, սակայն կրակի դադարեցման նրա նպատակադրումը ու պատերազմում Թուրքիայի ներգրավվածության հետևողական դատապարտումը միարժեքորեն բխում է մեր շահերից։ Ավելին՝ այս համատեքստում Ռուսաստանն այլևս ոչ միայն հրադադարի հաստատման չեզոք շահառու է, այլև գործնականում հանդես է գալիս այնպիսի դիրքերից, որ հրադադարի չպահպանման դեպքում մեր կրած ցանկացած զոհ՝ զոհված զինվորից մինչև կորսված տարածք, անուղղակիորեն ընկալվում է որպես նաև ռուսական կողմի կորուստ, որպես ռուսական դիրքերի նահանջ։  Սա պայմանավորված է այն խորքային իրողությամբ, որ թուրք-ադրբեջանական զույգի սանձազերծած այս ահաբեկչական պատերազմում Ռուսաստանի և Հայաստանի շահերը գրեթե ամբողջությամբ նույնական են, և այդ նույնականությունն այս օրերին ամրացրել է մեր ժողովուրդների դաշնակցային հարաբերությունները, որոնք նաև միջազգային համակողմանի աջակցության շնորհիվ տեղափոխվել են միանգամայն նոր՝ ավելի բարձր մակարդակ։ Այս պատերազմը ցույց է տալիս, որ Հայաստանն ու Արցախը ոչ միայն միայնակ չեն կենաց-մահու ճակատամարտում, այլև ստանում են միջազգային հանրության, ազդեցության համաշխարհային կենտրոնների աջակցությունը, ինչն արդեն պատերազմի ավարտից հետո, հետպատերազմական իրավիճակում էապես փոխելու է մեր հարաբերությունների որակն ու շրջանակը ինչպես Ռուսաստանի, Եվրոպայի, այնպես էլ ընդհանուր առմամբ աշխարհի հետ։
Արցախում, ռազմաճակատում այս օրերին գործնականում որոշվում է նոր աշխարհակարգը առնվազն մեր տարածաշրջանի մասով։ Այստեղ հատվում են բոլոր տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների շահերը։ Եվ այս բազմաշերտ շահերի հակադրության մեջ մենք ունենք շահերի համընկնում խոշոր խաղացողներից առնվազն երկուսի՝ Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ եթե դրան գումարենք նաև Թուրքիայի հետ խորքային խնդիրներ ունեցող մի շարք ազդեցիկ արաբական երկրներին, ապա կարող ենք արձանագրել, որ ազդեցության կենտրոնների շահերի հետ համընկնման առումով մենք գտնվում ենք բավական նպաստավոր վիճակում, ինչը, սակայն, բազմապատկում է նշված բոլոր ուղղություններով անընդհատ, անդադար քաղաքական աշխատանքի կարևորությունը։

Ռուսաստանի բազմակողմանի աջակցությանը զուգահեռ, պատերազմի առաջին իսկ օրերից մենք տեսանք ու շարունակում ենք տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և Եվրամիության կարևորագույն պետության՝ Ֆրանսիայի միանշանակ կեցվածքը։ Նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակավ դատապարտել է պատերազմում Թուրքիայի ներգրավումը, ինչը էական դերակատարում է ունեցել միջազգային հանրության միասնական դիրքորոշման ձևավորման հարցում։ Ընդհանուր առմամբ համաեվրոպական միջավայրը ևս դրական է մեզ համար, ինչի արտահայտությունն էր անցած շաբաթ Եվրոպական խորհրդարանում Արցախի հարցով անցկացված քննարկումը, որի ընթացքում հնչեցին առավելապես մեր շահերից բխող և տեղի ունեցողը որպես համաեվրոպական քաղաքակրթության դեմ ուղղված ոտնձգություն գնահատող ելույթներ։ Միջազգային հանրության՝ մեզ համար նպաստավոր այս դիրքորոշման խորապատկերում, ցավոք, ավելի արտահայտիչ է դառնում ԱՄՆ-ի որդեգրած պասիվ կեցվաքծը, ինչը կարող է լինել գլխավոր պատճառներից մեկն այն բանի, որ պատերազմը մինչև այսօր չի դադարում։ ԱՄՆ-ի այդ կեցվածքը մի կողմից՝ պայմանավորված է այդ երկրում նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններով, մյուս կողմից՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետաքրքրությունների նվազմամբ։ Հատկապես Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը զսպելու, այդ ճանապարհով անուղղակիորեն նաև Ադրբեջանի վրա ազդելու տեսանկյունից ԱՄՆ-ի դիրքորոշումն ու գործողությունները չափազանց կարևոր են։ Հետևաբար այս օրերին մենք՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության, Սփյուռքի լոբբիստական կառույցների միջոցով պետք է անենք առավելագույնը ԱՄՆ դերակատարման ակտիվացմանը հասնելու համար։ Այս խնդրի լուծման նպատակով պետք է օգտագործվեն ինչպես պաշտոնական խողովակները, այնպես էլ ոչ պաշտոնական ուղիները, անձնային հարաբերությունները։ Այդ առումով չափազանց օգտակար կարող է լինել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարության ակտիվացումը, քանի որ նա ունի հսկայածավալ անձնական կապեր և անառարկելի հեղինակություն միջազգային հարաբերություններում  որոշումներ կայացնողների շրջանում։ Արմեն Սարգսյանի ակտիվ ջանքերը կարող են նպաստավոր լինել ինչպես ներկայիս խաղաղարար գործընթացում և Թուրքիային զսպելու հարցում ԱՄՆ դերի ակտիվացման, այնպես էլ, օրինակ, Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի շարունակվող վաճառքը դադարեցնելու առումով։ Հիմա մենք ապրում ենք մեզ համար ճակատագրական օրեր, և հենց հիմա է մեր բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու, մեկտեղելու ժամանակը, իսկ այդպիսի ռեսուրսներ մենք ունենք ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս ու, առաջին հերթին, աշխարհասփյուռ հայկական սփյուռքում։

Եթե սա պատերազմ է ահաբեկիչների դեմ, միջազգային ահաբեկիչների դեմ, արդյոք հայկական կողմի հնարավորությունները բավարա՞ր են այդ ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար։

Այո, սա հակաահաբեկչական պատերազմ է, որը հերոսաբար մղում են Արցախի ու Հայաստանի զինված ուժերը, որոնք պաշտպանելով մեր հայրենիքը՝ իրականում կատարում են նաև միջազգային նշանակության գործառույթ։ Արդեն իսկ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով հաստատված փաստ է, որ Թուրքիան այս պատերազմում ներգրավել է վարձու ահաբեկիչների։ Իսկ դա նշանակում է, որ մեր զինված ուժերն իրականացնում են հակաահաբեկչական գործառույթ։ Ահաբեկչությունն իր էությամբ և բնույթով միջազգային, համաշխարհային սպառնալիք է, որի դեմ այսօր պայքարում են Արցախի ու Հայաստանի փոքրածավալ զինված ուժերը։ Մենք, իհարկե, այս պատերազմը մղում ենք առաջին հերթին մեր հայրենիքը, մեր երեխաներին ու մայրերին պաշտպանելու մղումով, բայց դրանով հանդերձ՝ մենք մեծ ներդրում ենք բերում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային գործին, քանի որ բոլորն են հասկանում, որ ահաբեկիչների միջոցով տարածաշրջանում ծավալվելու Թուրքիայի նկրտումներն իրականություն դառնալու դեպքում այդ չարիքը տարածվելու է Ռուսաստանից մինչև Եվրոպա ու Չինաստան։ Հենց այդ գիտակցմամբ է պայմանավորված այն իրողությունը, որ աշխարհի երկրների մեծամասնությունը, չնայած Թուրքիայի հետ ունեցած ամենատարբեր շահերին, այսօր գործնականում աջակցում են Հայաստանին, քանի որ զոհասեղանին ոչ միայն ու ոչ այնքան քաղաքական, աշխարհաքաղաքական շահերն են, որքան ժամանակակից քաղաքակրթությունը, որը վեր է բոլոր տեսակի քաղաքական շահերից։ Այդ առումով մեր միջազգային գործընկերները չպետք է սահմանափակվեն միայն աջակցող կամ դատապարտող հայտարարություններով։ Պատերազմի հակաահաբեկչական բնույթը հաշվի առնելով՝ մենք պետք է ստանանք, և հույս ունեմ, որ առաջիկայում կստանանք, լուրջ միջազգային աջակցություն՝ ահաբեկչության դեմ պայքարի համատեղ գործողությունների պլանավորման ու իրականացման առումով։ Հակառակ պարագայում այս չարիքն ու սպառնալիքը կարող է դուրս գալ և վստահաբար դուրս է գալու Արցախի ու Հայաստանի սահմաններից՝ հասնելով ոչ միայն Հարավային Կովկաս, ոչ միայն Միջին Ասիա, այլև հենց բուն Ռուսաստան, գուցե՝ նաև Եվրոպա։ Դատելով մեր միջազգային գործընկերների հրապարակային հայտարարություններից ու ոչ հրապարակային միջոցներով հղվող ազդակներից՝ ես տեսնում եմ, որ այս գիտակցումը, համընդհանուր սպառնալիքի գիտակցումն առկա է աշխարհի գրեթե բոլոր մայրաքաղաքներում ու հատկապես Ռուսաստանում, որի դերն օբյեկտիվորեն ամենաառանցքայինն է։

Դուք ասում եք, որ սա հակաահաբեկչական պատերազմ է, որում, կրկին ըստ Ձեզ, մինչև այս պահը առկա է Ռուսաստանի ու Ֆրանսիայի, բայց ոչ ԱՄՆ-ի աջակցությունը։ Իսկ բացառո՞ւմ եք արդյոք այն տարբերակը, որ ԱՄՆ-ը սա օգտագործում է որպես առիթ ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու, նրան այս տարածաշրջանից դուրս մղելու համար։

Նման տպավորություն կարող է ստացվել միայն առաջին հայացքից, եթե հենվենք այն պարզունակ մոտեցման վրա, որ Ռուսաստան-ԱՄՆ հակադրության մեջ Ռուսաստանին վնասող ցանկացած երևույթ բխում է ԱՄՆ շահերից։ Բայց քաղաքականությունը, հատկապես աշխարհաքաղաքականությունը միագիծ չէ, հակառակը՝ բազմաշերտ է ու բազմագործոն։ Դրա անուղղակի վկայություններից մեկն  այն իրողությունն է, որ չնայած գերլարված հարաբերություններին՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկու կարևորագույն համատեղ հայտարարություն ընդունեցին պատերազմի դադարեցման վերաբերյալ՝ նախագահների և արտգործնախարարների մակարդակով։ Դա այն եզակի, բացառիկ հարթակն է, որում ԱՄՆ-ը և Ռուսաստանը համագործակցում են՝ անգամ ամենասուր հակադրության պայմաններում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու հնարավորությանը, ապա վստահ եմ, որ դա չի բխում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերից, քանի որ չնայած ԱՄՆ-ը և Թուրքիան դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի շրջանակներում, սակայն Թուրքիայի ծավալապաշտությունն ու ագրեսիվ կեցվածքը չի ողջունվում ԱՄՆ-ի կողմից, դրա բազմաթիվ վկայություններից մեկն էլ Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանը Թուրքիայից տեղափոխելու ԱՄՆ որոշումն էր։ Եվ ամենակարևորը՝ ինչպես արդեն նշեցի, մեր տարածաշրջան ներգրավելով ահաբեկիչներին՝ Թուրքիան պատերազմ է հայտարարել ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլ նաև ողջ քաղաքակիրթ մարդկությանը, այդ թվում՝ ԱՄՆ-ին, որի համար միջազգային ահաբեկչության դեմ պայքարը բոլոր առաջնահերթություններից վեր է։ Այսինքն՝ չնայած ԱՄՆ-ը Թուրքիայի ֆորմալ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, սակայն իրականում մեր, մեզ աջակցող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցն է ահաբեկչության դեմ այս պատերազմում։ Այլ հարց է, որ բազմաթիվ գործոններով պայմանավորված՝ ԱՄՆ-ի այդ դաշնակցությունը առարկայորեն չի դրսևորվում։ Դրա համար, ինչպես արդեն ասացի, մենք պետք է բոլոր խողովակներով ու բոլոր հնարավոր միջոցներով աշխատենք ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ այս հարցում ակտիվանալու ու նախաձեռնողականություն ցուցաբերելու համար։ ԱՄՆ-ը, ինչպես Ռուսաստանը, պետք է ակտիվորեն ներգրավվի ահաբեկչության դեմ պայքարի պլանավորման գործում, քանի որ այստեղ, այս պահին որոշվում է ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ նաև մեր փոքր ու մեծ տարածաշրջանների ճակատագիրը։ Եթե, Աստված մի արասցե, ադրբեջանաթուրքական հովանավորությամբ ահաբեկչությունը հաղթեց այս տարածաշրջանում, դա էականորեն ամրացնելու է միջազգային ահաբեկչության դիրքերը՝ հնարավորություն տալով նրանց ծավալվել աշխարհի ամենատարբեր անկյուններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Հենց այս գործոններով պայմանավորված՝ ԱՄՆ շահերը նույնպես համընկնում են մեր շահերի հետ, այսինքն՝ մենք գործնականում ունենք գրեթե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի համընկնում, որոնց մի մասն այս պահին արտահայտվում է շոշափելի կերպով, մի մասը՝ ոչ այնքան։ Բայց կարծում եմ՝ դա ժամանակի և գրագետ աշխատանքի հարց է, որով բոլորս պարտավոր ենք զբաղվել անընդհատ ռեժիմում։ Հանրագումարում մենք այս պատերազմում ունենք գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը՝ այն դեպքում, երբ Թուրքիային ու Ադրբեջանին աջակցում են թերևս միայն Պակիստանն ու Աֆղանստանը, մասամբ նաև Իսրայելը՝ Ադրբեջանին մատակարարվող զենքի տեսքով։ Այսինքն՝ այս առումով մեր դիրքերն անհամադրելի են Ադրբեջանի հետ՝ ի նպաստ մեզ, և մենք վստահաբար հաղթելու ենք ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ այս պատերազմից դուրս գալով ավելի ամրացած ու հզորացած, տարածաշրջանում ու աշխարհում ավելի բարձր սուբյեկտայնության աստիճանով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում